Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալերգիկ ռինիտի հիմնական ախտանշանները

Ալերգիկ ռինիտի հիմնական ախտանշաններ են`
◾ քթահոսություն
◾ քթի փակվածություն
◾ փռշտոց
◾ քոր քթի մեջ
◾ երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում
◾ արցունքահոսություն
◾ աչքերի քոր, կարմրություն:

Ալերգիկ ռինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, բորբոսասնկերը և այլն:

Առանձնացվում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա ալերգիկ ռինիտներ։

Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանշաններին` ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում։ Հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը։ Վերը նշված ախտանշաններն ունենալու դեպքում` խորհուրդ է տրվում դիմել տեղամասային բժշկի կամ նեղ մասնագետի: 

x Close

Like Us On Facebook