Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները
Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները
Գարնանամուտին, հողագործական աշխատանքների աշխուժացման և բնության հետ ավելի սերտ շփման հետ կապված, հարկ ենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել հողի միջոցով փոխանցվող վարակների և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին: Այսօր հաճախ մեր հանրության շրջանում տեղ ունի սեփական նախաձեռնությամբ իրականացվող կանխարգելիչ դեհելմինթիզացիան, կամ «ճիճվաթափությունը» հատկապես երեխաների շրջանում, որը տարիներ առաջ ընդունված առողջապահական կանխարգելիչ միջոցառում էր, իրականացվում էր նախադպրոցական և դպրոցական հաստատություններում:
Ինչքանով է այն նպատակահարմար, որոնք են դրա դրական և բացասական հետևանքները, այս հարցերի պատասխանը կփորձենք ներկայացնել ստորև:
Կանխարգելիչ զանգվածային դեհելմինթիզացիան կիրառվում է հիմնականում այն երկրներում, որտեղ հողային ճանապարհով փոխանցվող հելմինթոզները (STH – Soil-Transmitted Helminthiasis) լայն տարածում ունեն։ Այս մակաբույծները կարող են առաջացնել անեմիա, աճի դանդաղում, իմունային համակարգի թուլացում և այլ առողջական խնդիրներ, ունենալով տարբեր կլինիկական դրսևորումներ, ինչպես օրինակ` գիշերային թքահոսություն, ատամների կռճտոց, անհանգստություն, քոր հետանցքի շրջանում և այլն։ ԱՀԿ-ն (WHO) առաջարկում է զանգվածային դեհելմինթիզացիա այն տարածքներում, որտեղ երեխաների վարակվածության մակարդակը 20%-ից բարձր է։
Այսօր այդ երկրների թվին են պատկանում` Նիգերիան, Եթովպիան, Քենիան, Ուգանդան, Հնդկաստանը, Բանգլադեշը, Պակիստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպիները, Չինաստանի որոշ հատվածներ, Բրազիլիան, Պերուն, Բոլիվիան, Եմենը և այլն:
Այս երկրներում դպրոցականների շրջանում զանգվածային դեղորայքային դեհելմինթիզացիա իրականացվում է հիմնականում ալբենդազոլով կամ մեբենդազոլով տեղական առողջապահական կառույցների ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ (WHO, UNICEF, The World Bank)։
Բացի դրանից անհրաժեշտություն կա հիգիենայի և սանիտարական պայմանների բարելավման, մասնավորապես՝ մաքուր ջրի և սանիտարական հարմարությունների։
Նյութը` «Հերացի» վերլուծակա