Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Եթե սկսել եք դժվարությամբ քայլել

Որքան արագ է մարդը քայլում, այնքան առողջ է նա, եւ հակառակը: Այս մասին է վկայում Հարավային Կալիֆորիայի համալսարանի կողմից իրականացված խոշոր հետազոտությունը:

Երբ մարդու առողջությունը վատանում է ծանր հիվանդության կամ դրանից բուժվելու հետեւանքով, նա կորցնում է ուժերը եւ սկսում ավելի դանդաղ եւ դժվարությամբ քայլել:

Գիտնականների կարծիքով՝ բժիշկները հիվանդի առողջական վիճակը պետք է գնահատեն ոչ միայն հաշվի առնելով զարկերակային ճնշման տվյալները կամ մարմնի զանգածի ինդեքսը, այլեւ այն արագությունը, որով նրանք շարժվում են:

Եթե Դուք նկատել եք, որ սկսել եք սովորականից ավելի դանդաղ քայլել, ապա անհրաժեշտ է դիմել բժիշկի՝ հետազոտություն անցնելու, քանի որ դա կարող է որեւէ հիվանդության առաջին նախանշանը լինել:

Հիշեք, որ՝

1. Քայլել անհրաժեշտ է միշտ՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն:
2. Եթե աշխատավայրը մոտ է տանը, ապա աշխատանքի գնացեք ոտքով, եթե հեռու է, ապա մի քանի կանգառ շուտ իջեք:
3. Փորձեք քայլել առավոտյան եւ երեկոյան: Առավոտյան քայլքն առույգացնում է, երեկոյանը՝ լավացնում քունը:

Ի դեպ, մասնագետները պնդում են, որ օրական 10 000 քայլը կամ 30 րոպե քայլքը դրական է ազդում առողջության վրա, իսկ ավելի կոնկրետ՝

1. Լավանում է սրտի աշխատանքը:
2. Նվազում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
4. Ամրանում են ոսկորները:
5. Այրվում են ավելորդ կալորիաները:
Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook