Վնասակար սովորույթները որպես սեռական ֆունկցիան վնասող լրջագույն գործոն
Վնասակար սովորույթները որպես սեռական ֆունկցիան վնասող լրջագույն գործոն
Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է:
Սեռապես առողջ անհատն է ունակ վարելու լիարժեք և ներդաշնակ սեռական կյանք:
Ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը խիստ բացասական ազդեցություն են գործում սեռական առողջության վրա:
Օրինակ, մեկ գլանակ ծխախոտի դեպքում սեռական օրգանների անոթները 30 րոպե սեղմվում են և արյան շրջանառությունը վատանում է, որը լուրջ խնդիր է ինչպես սեքսուալ առումով, այլ նաև ազդում է վերարտադրողական առողջության վրա: Ալկոհոլի ամենօրյա չարաշահումը ևս առաջ է բերում ռեպրոդուկտիվ ( վերարտադրողական ) խնդիրներ, հանգեցնում արական սեռական հորմոնի նվազման, կանանց մոտ պատճառ դառնում դաշտանային խանգարումների, առաջացնում սեռական ցանկության նվազում և այլն:
Առողջ ապրելակերպի հետևելը պարտադիր է: Սա ենթադրում է ճիշտ և առողջ սննդակարգ՝ միկրոտարրերով և վիտամիններով հարուստ, ճարպոտ սննդի կրճատում, չափավորում:
Պետք է այնպես անել, որ ճարպակալում ու ավելորդ քաշ չառաջանա: Նստակյաց կյանքից ևս պետք է խուսափել՝ սպորտն ու ակտիվ առօրյան խրախուսելով:
Հենց այս կենսակերպն է, որ կարող է ապահովել նորմալ սեռական կյանքի հնարավորությունը:
Կարևորենք նաև, որ առողջ երեխա ունենալու նախապայմաններից մեկն էլ պլանավորումից առաջ բացարձակապես առողջ կենսակերպի ն անցումն է:
Նշենք նաև, որ ավագ տարիքում վերականգնման պրոցեսն ավելի դժվար է տեղի ունենում, քան երիտասարդ տարիքում: Հետևաբար պետք չէ կորցնել երիտասարդ տարիքում առողջ լինելու հնարավորությունները, որը ապահովում է ավագ տարիքում ձեր առողջությունը:

