Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քոր ականջներում

Ականջներում քորը տարածված և տհաճ երևույթ է։
📍Քորը ականջներում ոչ միշտ է ախտաբանության հետևանք։Հաճախ քորի պատճառ կարող է հանդիսանալ ականջներում առկա ծծմբային խցանը, որի դեպքում այն սրանում է հատկապես լողանալուց հետո ։
Ականջներում քորի առաջացման պատճառներից են հանդիսանում՝
• Ականջի սնկային ախտահարումը
• Արտաքին լսողական անցուղու չորությունը
• Արտաքին լսողական անցուղում օտար մարմնի առկայությունը
• Մաշկային հիվանդությունները
• Նյարդաբանական հիվանդությունները
• Ալերգիան
• Արտաքին օտիտը
• Ականջակալների կամ լսողական սարքի երկարատև կիրառումը
• Որոշակի դեղորայքի երկարատև կիրառումը
🫣Շատ հաճախ չդիմանալով քորին հիվանդները տարբեր առարկաներով փորձում են քորել, որի հետևանքով ունենում ենք ականջի խոռոչի վնասվածքներ ։
👩‍⚕️Ցանկացած գանգատի դեպքում դիմեք ԼՕՌ բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ։
Նյութը ՝Dr. Astine Sargsyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook