Դիմակներ կորյակներից ազատվելու համար
Կորյակներից ազատվելու համար վիտամին E
Կորյակներից ազատվելու համար վիտամին E-ի յուղային լուծույթով պատիճները ճզմեք, և պարունակությունը զգուշորեն մերսելով դեմքին քսեք: 30 րոպեից դեմքին քսեք ձվի սպիտակուց, թողեք ևս 30 րոպե և լվացեք սառը ջրով:
Ամենօրյա օգտագործման դեպքում դեմքը փայլ կստանա և կդառնա հարթ :
Դիմակներ կորյակներից ազատվելու համար
1. Ձվի սպիտակուցը հարել և խառնել եզան լեզվի թարմ կտրատած տերևների հետ: Պետք է ստացվի կանաչավուն քսուք: Այն քսել դեմքին, պահել 15 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:
2. Ձվի հարած սպիտակուցը խառնել 1 թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութի հետ: Քսել դեմքին, պահել 20-25 րոպե: Լվանալ գոլ ջրով:
3. Ասպիրինի երկու հաբը փոշիացնել, ավելացնել 3 ճաշի գդալ թթված կաթ: Կարելի է ավելացնել նաև կիտրոնի հյութ, որը սպիտակեցնում է մաշկը: