Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ

nut
Չնայած իր հայրենքիում կոկոսը հիմնականում օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ, սակայն չեն անտեսվում նաև վերջինիս բուժական հատկությունները : Կոկոսն օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար:
Պտղի մեջ առկա նյութերը նպաստում են մաշկի ռեգեներացիային, մաքրում են պիգմենտային կետերը, նվազեցնում են մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը: Կոկոսը նաև ձգում է մաշկը:
Կոկոսի հյութը լավ հագեցնում է ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը:
Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրա մեջ կա շատ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի նորմալ աշխատանքին: Այն փոքրացնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Դեռ հնուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները: Այդ պատճառով էլ այն մեծացնում է  դիմադրողականությունը  վարակային ու սնկային հիվանդությունների  հանդեպ:

Կոկոսի յուղի հատկությունները

Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ, որոնք մարմնի խնամքի համար այն անփոխարինելի են դարձնում: Այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն: Վնասված մաշկի վրա քսելիս այն նույնիսկ կարող է արագացնել ապաքինման գործընթացը վերքերի և այրվածքների պարագայում, ինչպես նաև վերացնել մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը: Չի կարելի չնշել կոկոսի յուղի հակաբորբոքային հատկությունների մասին, որի շնորհիվ այն հաճախ օգտագործվում է բժշկական նպատակներով որպես առաջին օգնության միջոց:

Կոկոսի յուղը հիանալի մաքրում է մաշկը՝ հեռացնելով դրա մակերևույթից էպիդերմիսի մահացած բջիջները: Կոկոսի յուղը հաճախ ավելացնում են օճառների և տարբեր տոնիկների մեջ: Իր ջերմակայուն հատկությոան շնորհիվ կոկոսի յուղը չի կորցնում իր որակը ջերմային մշակումների ընթացքում:

Կոկոսի յուղը ունի հաճելի հոտ և համ, չեզոք գույն: Այն պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին, բայց ոչ խոլեստերին,  կոկոսի յուղը կարելի է օգտագործել բուսական յուղի փոխարեն: Այն ուտեստին տալիս է յուրահատուկ և օրիգինալ համ:

Կոկոսի յուղը մազերի համար

30581606Եթե ցանկանում եք ունենալ ամուր, փարթամ և առողջ մազեր, ապա կանոնավոր օգտագործեք կոկոսի յուղ: Այն ամրացնում է մազի արմատները, խոնավեցնում և սնուցում մազերը, դարձնում դրանք էլաստիկ՝ հաղորդելով բնական փայլ:

Կոկոսի յուղը պաշտպանում է մազերը վնասվածքներից, որոնք արտաքին գործոնների արդյունք են, ինչպիսիք են քամին, արևը և ցուրտը, ինչպես նաև ագրեսիվ քիմիական տարրեր պարունակող կոսմետիկ միջոցները:

Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը վերջինիս հատկությունները ուժեղացնելու համար: Նուրբ, մերսման շարժումներով քսեք այն մազի արմատներին, այնուհետև տարածեք ամբողջ մազի երկարությամբ: Սպասեք մեկ ժամ, ինչից հետո լվացեք յուղը տաք ջրով: Մի քանի անգամ կրկնելուց հետո այս գործընթացը դուք կզգաք դրական արդյունքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook