Խոնավացնող դիմակներ
Նորմալ և չոր մաշկի համար
Մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները լցրեք կաթի մեջ, որպեսզի թանձր զանգված ստացվի, ավելացրեք մեկ լոլիկի հյութ: Դիմակը քսեք դեմքին և պարանոցին: 20-30 րոպե հետո լվացեք գոլ, ապա սառը ջրով:
2 ճաշի գդալ լոլիկի հյութը խառնեք 2 ճաշի գդալ ալյուր հետ: Դիմակը քսեք դեմքին և ծածկեք անձեռոցիկով: Թողեք այդպես 15-20 րոպե, այնուհետև լվացեք:
Խոնավացնող դիմակ. 1 հասած լոլիկը լավ ճզմեք, ավելացրեք 2-3 ճաշի գդալ կաթ և որոշ ժամանակով դրեք սառնարանում: Սառը զանգվածը քսեք դեմքին և թողեք 10 րոպե:
– Մաշկը խոնավացնող հրաշալի միջոց է հետևյալ դիմակը. 1 թեյի գդալ գլիցերինը լուծեք 2 ճաշի գդալ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1 ձվի դեղնուց: Լավ խառնեք, քսեք մաշկին, 15 րոպե անց լվացվեք ոչ շատ տաք ջրով:
– Խոնավացնող, թարմացնող դիմակ չոր և նորմալ, կոմբինացված մաշկի համար. կիտրոնի միջին չափի մի բարակ շերտը կեղևով հանդերձ մանրացնել: 1 թեյի գդալ գլիցերինը լուծել 2 ճ/գ ջրի մեջ և ավելացնել կիտրոնի վրա: Վրան ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ թթվասեր: Լավ խառնել: 15 րոպե թողնել մաշկի վրա: