Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Գլխուղեղի ուռուցքը մանկական տարիքում հանդիպող ամենատարածված ուռուցքն է, որը կարող է առաջացնել նյարդաբանական խանգարումներ

Գլխուղեղի ուռուցքը մանկական տարիքում հանդիպող ամենատարածված ուռուցքն է, որը կարող է առաջացնել նյարդաբանական խանգարումներ:
🚩 ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
▪️ Առաջնային՝ ուռուցքի աճը սկսում է գլխուղեղից
▪️ Մետաստատիկ՝ առաջնային օջախը սկիզբ առնելով այլ օրգաններում, տարածվում է դեպի գլխուղեղ
▪️ Բարորակ՝ դանդաղ աճող, ոչ քաղցկեղային
▪️ Չարորակ՝ աճում են արագ և կարող են տարածվել գլխուղեղի այլ տեղամասերում
🚩 ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
▪️ Գլխացավ
▪️ Ցնցումային նոպա
▪️ Սրտխառնոց և փսխում
▪️ Տեսողական խանգարումներ (երկտեսություն, շլություն, կուրություն)
▪️ Դյուրագրգիռ վարքագիծ
▪️ Քնկոտություն
▪️ Մտավոր և վարքագծային փոփոխություններ
▪️ Քայլվածքի և հավասարակշռության խանգարումներ
▪️ Մակրոցեֆալիա (գլխի չափերի մեծացում) նորածինների շրջանում, երբ գանգի ոսկրերը դեռևս լիովին սերտաճած չեն
▪️ Կոմա
🚩 ԲՈՒԺՈՒՄԸ
▪️ Վիրահատություն
▪️ Ճառագայթային թերապիա
▪️ Քիմիաթերապիա
Վերոնշյալ գանգատների և ախտանիշների դեպքում կարող եք դիմել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, քանի որ ուռուցքների վաղ ախտորոշման և բուժման դեպքում արդյունքներն առավել բարենպաստ են:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook