«Արփի» զարգացման կենտրոնի առաքելությունն է` բացահայտել երեխայի տարիքային և անհատական զարգացման առանձնահատկությունները
http://aroxjblog.am/ -ի զրուցակիցն այս անգամ «Արփի» զարգացման կենտրոնի տնօրենն է:
–Ի՞նչ գործունեություն է ծավալում «Արփի» զարգացման կենտրոնը:
– «Արփի» զարգացման կենտրոնը աշխատանքներ է իրականացնում զարգացման խնդիրներ ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ։
Այսօր, ցավոք սրտ ի հաճախ ենք հանդիպում այնպիսի երեխաների, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Այդպիսի խնդիրները երեխայի մոտ կարող է առաջին հայացքից չերևալ, սակայն տարիքի հետ այն դառնում է ավելի տեսանելի: Դրանք դրսևորվում են հուզական և մտավոր աններդաշնակությամբ, հոգեկան զարգացման հապաղմամբ՝ աուտիզմով, ագրեսիվությամբ և շատ այլ ձևերով։ Վաղ տարիքին բնորոշ է նաև խոսքի զարգացման խանգարումները, որոնք արտահայտվում են կակազությամբ, թլվատությամբ,ռնգախոսությամբ և իհարկե անխոսությամբ։
–Ինչպիսի՞ ծառայություններ են մատուցվում կենտրոնում:
-Կենտրոնի հոգեբանական ծառայությունն առաջարկում է խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի,մտավոր զարգացման խնդիրների, հաղորդակցման դժվարությունների, դպրոցի անկաշկանդ հաճախության հետ կապված բարդությունների, հոգեկան զարգացման,տագնապայնության,վախերի և վարքային խնդիրների դեպքում։
Կերտրոնում իրականացվում է հոգեբանական խորհրդատվություն և խմբային աշխատանք նաև ծնողների հետ։ Ունենք նաև լ ոգոպեդի ծառայություն,որը նույնպես առաջարկում է խոհրդատվություն, շտկողական և զարգացնող աշխատանքներ խոսքի զարգացման տարաբնույթ խանգարումնրի դեպքում՝ հնչյունային արտաբերության թերություններ, բառաքերականական թերություններ, խոսքի շեշտադրական և տեմպոռիթմիկ խանգարումներ, գրավոր խոսքային խանգարումներ։
Առկա է հատուկ կրթության մանկավարժի ծառայություն, որի շրջանակներում կատարվում են աշխատանքներ դպրոցական ուսուցման նախապատրաստման, ուսումնական ծրագրերի յուրացման դժվարությունների և մի շարք այլ խնդիրների դեպքում։
Մեզ մոտ անցկացվում է նաև արտթերապիա, ներառելով ավազաթերապիա,խաղաթերապիա, հեքիաթաթերապիա,իզոթերապիա(նկարչություն,ծեփ), կավաթերապիա տարբեր տարիքի երեխաների հետ։
Մենք չենք մոռացել նաև մեր մայրիկներին և հատուկ իրենց համար պարբերաբար կազմակերպում ենք սեմինար-զրույցներ իրենց հուզող հարցերի և թեմաների շուրջ։ Փորձառու մասնագետը կպատասխանի նրանց բոլոր հարցերին,ինչպես նաև կանցկացնի արտթերապեֆտիկ աշխատանքներ։ Մեր նպատակն է ավելի արդյունավետ դարձնել հայ մայրիկների շփումը՝փոխադարձ փորձի և կարծիքների ուսումնասիրության միջոցով։
–Ո՞րն եք համարում կենտրոնի առաքելությունը:
– «Արփի» զարգացման կենտրոնի առաքելությունն է բացահայտել երեխայի տարիքային և անհատական զարգացման առանձնահատկություններն՝ ապահովել նրա ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը։
Մենք համոզված ենք, որ երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու լավագույն տարբերակը ժամանակին համապատասխան մասնագետին դիմելն է։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Առողջ Բլոգ-ին https://www.facebook.com/aroxjblog.am կամ
զանգահարել «Արփի» զարգացման կենտրոն՝. Հրաչյա Քոչար 22/13, Հեռ․ 077-97-98-79, 091-16-17-73