Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններԱռողջ ապրելակերպ

«Արփի» զարգացման կենտրոնի առաքելությունն է` բացահայտել երեխայի տարիքային և անհատական զարգացման առանձնահատկությունները

http://aroxjblog.am/ -ի զրուցակիցն այս անգամ «Արփի» զարգացման կենտրոնի տնօրենն  է:

Ի՞նչ գործունեություն  է ծավալում  «Արփի» զարգացման կենտրոնը:

–   «Արփի» զարգացման կենտրոնը աշխատանքներ է իրականացնում   զարգացման խնդիրներ ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ։

Այսօր, ցավոք  սրտ ի հաճախ 20616465_153308038580049_301403902_oենք հանդիպում այնպիսի երեխաների, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Այդպիսի խնդիրները երեխայի մոտ կարող է առաջին հայացքից  չերևալ, սակայն տարիքի հետ այն դառնում է ավելի տեսանելի: Դրանք դրսևորվում են հուզական և մտավոր աններդաշնակությամբ, հոգեկան զարգացման հապաղմամբ՝ աուտիզմով, ագրեսիվությամբ և շատ այլ ձևերով։    Վաղ տարիքին բնորոշ է նաև խոսքի զարգացման խանգարումները, որոնք արտահայտվում են կակազությամբ, թլվատությամբ,ռնգախոսությամբ և իհարկե անխոսությամբ։

Ինչպիսի՞ ծառայություններ են մատուցվում կենտրոնում:20628938_153299971914189_566836072_o

-Կենտրոնի հոգեբանական ծառայությունն առաջարկում է խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի,մտավոր զարգացման խնդիրների, հաղորդակցման դժվարությունների, դպրոցի անկաշկանդ հաճախության հետ կապված բարդությունների, հոգեկան զարգացման,տագնապայնության,վախերի և վարքային խնդիրների դեպքում։

Կերտրոնում իրականացվում է հոգեբանական խորհրդատվություն և խմբային աշխատանք նաև ծնողների հետ։    Ունենք նաև լ ոգոպեդի ծառայություն,որը նույնպես առաջարկում է խոհրդատվություն, շտկողական և զարգացնող աշխատանքներ խոսքի զարգացման տարաբնույթ խանգարումնրի դեպքում՝  հնչյունային արտաբերության թերություններ, բառաքերականական թերություններ, խոսքի շեշտադրական և տեմպոռիթմիկ  խանգարումներ, գրավոր խոսքային խանգարումներ։

Առկա է հատուկ կրթության մանկավարժի ծառայություն, որի շրջանակներում կատարվում են աշխատանքներ դպրոցական ուսուցման նախապատրաստման, ուսումնական  ծրագրերի յուրացման դժվարությունների և մի շարք այլ խնդիրների դեպքում։

Մեզ մոտ անցկացվում է նաև արտթերապիա, ներառելով ավազաթերապիա,խաղաթերապիա, հեքիաթաթերապիա,իզոթերապիա(նկարչություն,ծեփ), կավաթերապիա տարբեր տարիքի երեխաների հետ։20614238_153308375246682_1789857715_n

Մենք չենք մոռացել նաև մեր մայրիկներին և հատուկ իրենց համար պարբերաբար կազմակերպում ենք սեմինար-զրույցներ իրենց հուզող հարցերի և թեմաների շուրջ։ Փորձառու մասնագետը կպատասխանի նրանց բոլոր հարցերին,ինչպես նաև կանցկացնի արտթերապեֆտիկ աշխատանքներ։ Մեր նպատակն է ավելի արդյունավետ դարձնել հայ մայրիկների շփումը՝փոխադարձ փորձի և կարծիքների ուսումնասիրության միջոցով։

Ո՞րն եք համարում  կենտրոնի առաքելությունը:

– «Արփի» զարգացման  կենտրոնի առաքելությունն է բացահայտել  երեխայի տարիքային և անհատական  զարգացման առանձնահատկություններն՝  ապահովել նրա ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը։

Մենք համոզված ենք, որ երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու լավագույն տարբերակը ժամանակին համապատասխան մասնագետին դիմելն է։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Առողջ Բլոգ-ին https://www.facebook.com/aroxjblog.am կամ

զանգահարել «Արփի» զարգացման  կենտրոն՝. Հրաչյա Քոչար 22/13,  Հեռ 077-97-98-79, 091-16-17-73

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook