Երեւանում կայացավ Taraz Fest 2017-ը (ֆոտո/վիդեո)
Երեկ՝ օգոստոսի 5-ին, Հյուսիսային պողոտայում կայացավ Yerevan Taraz Fest 2017 միջոցառումը, որը տեղի ունեցավ «Երեւանյան ամառ 2017» նախագծի շրջանակներում: Այս տարի փառատոնն անցկացվեց 3-րդ անգամ:
Միջացառման շրջանակներում հայկական բրենդների կողքին ներկայացվեցին նաեւ այլ երկների ազգային հագուստներ, իսկ ողջ իրադարձությունն ուղեկցվեց ազգային երգ ու պարով:
Երեկոյի ավարտին հավաքվածներին իրենց՝ «Այնթապ», «Վերածնունդ» եւ «Արքայից արքա» հավաքածուները ներկայավրեցին հայ դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գեւորգ Շադոյանն ու «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն ու դիզայներ Լիլիթ Մելիքյանը:
Իսկ ցուցադրությունն ուղեկցվեց «Գողթ» եւ The Band խմբերի կատարումների ներքո:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի