Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական 10 խնդիր, որոնք վկայում են օրգանիզմում ջրի դեֆիցիտի մասին

Մարդու մկաներն ու երիկամները 73%-ով բաղկացած են ջրից, արյունը ՝ 83%-ով, թոքերը՝ 90%-ով, իսկ ուղեղը՝ 76%-ով: Մարդու օրգանիզմը կորցնում է հեղուկը մեզի ու քրտինքի հետ, այդ պատճառով մարդու ընդհանուր ինքանզգացողության համար հեղուկի պաշարի համալրումը օրգանիզմում մեծ նշանակություն  ունի:
Որպես կանոն, օպտիմալ խոնավեցման համար  կանայք պետք է օրական խմեն 2.2 լիտր ջուր, իսկ տղամարդիկ՝ 3 լիտր: Նշված քանակության հեղուկի բացակայությունը կարող է հանգեցնել  օրգանիզմի ջրազրկման, որն էլ կարող է դրսևորվել հետևյալ ախտանշաններով:
1. Մուգ  դեղին գույնի մեզ
Դա հանդիսանում է 1-ին ախտանշաններից մեկը, որը վկայում է ոչ բավարար քանակությամբ հեղուկի օգտագործման մասին: Առողջ մարդու մեզը պետք է լինի բաց դեղին(սաթի գույնի): Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հեղուկի բացակայության արդյունքում երիկամները արտազատում են  մնացորդների մեծ քանակություն, որոնք էլ  հանգեցնում են նրան, որ մեզը դառնում է մուգ:
Մեզը կարող է նման երանգ ունենալ նաև որոշ դեղամիջոցների, В խմբի վիտամինների, բազուկի, հապալասի, ծնեբեկի ու սննդային  գունանյութերի օգտագործման արդյունքում:
Նման ախտանշանների առկայության դեպքում ավելացրեք օգտագործվող  ջրի քանակությունն ու հետևեք մինչև որ այն բաց երանգ ստանա: Իսկ եթե  երկար ժամանակ այն չի փոխում իր գույնը, ապա   դա կարող է վկայել ավելի լուրջ հիվանդությունների՝ հեպատիտի  կամ միզապարկում քարերի մասին:

 

2. Մեզի քանակությունը կրճատվում է
Մարդկանց մեծ մասի մոտ միզարձակումը 24 ժամվա ընթացքում կարող է լինել 6-ից 7 անգամ: Իսկ եթե մարդը քիչ է հեղուկ օգտագործում, ապա  օրգանիզմում   հեղուկի քանակությունը կրճատվում է, որն էլ և ազդում է միզարձակման պրոցեսի քանակության վրա: Եթե միզարձակումը օրական 6 անգամից քիչ է, ապա մեծացրեք օգտագործվող հեղուկի քանակությունը:
3. Փորկապություն
Ջրազրկումը հանդիսանում է փորկապության տարածված պատճառներից մեկը։ Հաստ աղիքում բավարար քանակությամբ հեղուկը մեծ նշանակություն ունի աղիների նորմալ աշխատանքի համար, իսկ ջրի սակավությունը հանգեցնում է վերջինիս հետ կապված խնդիրների առաջացմանը:
Փորկապության կանխարգելման ու բուժման համար համոզվեք,  որ օգատործում եք բավարար քանակությամբ հեղուկ և բջջանյութ, որը առկա է մրգերում ու բանջարեղեններում:
Փորկապությունը կարող է  նաև ֆիզիկական ակտիվաության,  հիպոթիրեոզի, աղիների բորբոքման ու դիսբակտերիոզի,  սննդային գերզգայնության ու սթրեսի հետևանք լինել:

 

4. Չոր մաշկ ու ավելի ընդգծված կնճիռներ

Մասնագետների կարծիքով, ջրազրկումը կարող է հանգեցնել մաշկի  գրգռման, բորբոքման ու քորի: Ավելի ծանր դեպքերում մաշկը կարող է  թեփոտել ու դառնալ կարմիր, ճաքել ու արնահոսել:  Երբ մաշկը կորցնում է իր խոնավությունը, բջիջները մահանում են, արդյունքում հայտնվում են ավելի խոր ընդգծված կնճիռներ և մաշկը ավելի  ծեր տեսք է ունենում: Մաշկի թարմացման լավագույն տարբերակը շատ քանակությամբ ջրի օգտագործումն է:

 

5. Քաղց ու քաշի ավելացում

Մարդու օրգանիզմը շատ խելացի է, սակայն այն ունի մի խնդիր՝  չի տարբերում քաղցի ու ծարավի միջև եղած տարբերությունը: Հիպոթալամուսը, ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է քաղցի ու ծարավի կարգավորման համար: Եթե դուք ցանկանում եք նվազեցնել կամ  պահպանել ձեր մարմնի զանգվածը, ապա համոզվեք, որ օգտագործում եք բավարար քանակությամբ ջուր: Եթե քաղց եք զգում, մինչ որևէ բան ուտելը, խմեք 1 բաժակ ջուր ու  սպասեք 10-15 րոպե և եթե քաղցի զգացողությունը դեռևս առկա է, կարող եք հանգստ սնվել, քանի որ դա «իսկական քաղցն» է:

water-recovery-1

6. Բերանում ծարավի ու չորության զգացողություն
Ծարավի զգացողությունը արդեն վկայում է այն մասին, որ օրգանիզմը մի փոքր ջրազրկված է: Բերանի չորությունը   ծարավի  հետևանք է և վկայում է այն մասին, որ օրգանիզմի լորձաթաղանթներին խոնավություն է անհրաժեշտ:  Այդ պատճառով հարկավորէ  օրվա ըթացքում շատ ջուր խմել:

 

7. Գլխացավեր
Եթե մարդը քիչ է ջուր օգտագործում, այդ դեպքում օրգանիզմը փորձում է պահպանել ու կլանել ջուրը  բոլոր հյուսվածքներից, որպեսզի այդ կերպ կարողանա փոխհատուցել օգտագործվող հեղուկի բացակայությունը: Արդյունքում մարդու ուղեղի հյուսվածքները կորցնում են իրենց խոնավության մի մասն ու սեղմվում են՝ հեռվանալով  գանգից: Ցավային ընկալիչները ակտիվանում են և առաջանում է գլխացավ:
Ջրի քանակության պակասից նվազում է ուղեղ ներթափանցող  արյան ծավալն ու թթվածին քանակությունը: Արդյունքում ուղեղում արյունատար անոթները լայնանում են, որն էլ և հանգեցնում է այտուցվածության ու բորբոքման՝ ուժեղացնելով գլխացավը:

 

8. Հոգնածություն

Համաձայն 2011 թվականին կատարծավ հետազոտությունների տվյալների,  չափից շատ ջրազրկումը կարող է առաջացնել հոգնածություն, թուլություն և էներգիայի նվազում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հոգանծության դեպքում օգտագործել ոչ թե  թեյ, սուրճ, գազավորված ըմպելիքները, այլ ընդամենը ջուր:
9. Հոդացավեր
Ջուրը հոդերի համար հանդիսանում է յուրատեսակ «քսուք», որը թույլ է տալիս ոկորներին  սահել իրար վրայով: Երբ  օրգանիզմը չի ստանում բավարար քանկությամբ ջուր, հոդերում ձևավորվում է սննդային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է աճառային  բջիջների վնասմանը: Այդ պատճառով, եթե դուք տառապում եք հոդացավերից, աշխատեք ուշադրություն դարձնել օգտագործվող ջրի քանակին:
10. Թույլ իմունային համակարգ
Ջրազրկումը բարձրացնում է արյան մեջ տոքսիների կոնցենտրացիան, որն էլ և կարող է թուլացնել իմունային համակարգը: Օպտիմալ խոնավեցումը մեծ նշանակություն ունի իմունային համակարգի համար։ Այն օգնում է պայքարել  հիվանդության կողմնակի ազդեցությունների  դեմ ու օգնում է իմունային համակարգին հաղթահարել վարակները:

Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր հեղուկները ապահովում են  խոնավություն, սակայն դա այդպես չէ: Որոշ ըմպելիքներ, ինչպես օրինակ սուրճն ու որոշ հյութերը ջրազրկում են օրգանիզմը՝ կոֆեինի ու շաքարի քանկության պատճառով:
Մասնագետների կարծիքով, շատ հիվանդություններ դրական են արձագանքում ջրի բարձր քանկության օգտագործմանը: Ըստ նրանց, շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, ասթման ու հոդացավերը հնարավոր է բուժել, եթե պարզապես ավելացնել օգտագործվող ջրի քանակությունը:
Եթե դուք ցանկանում եք բարելավել ձեր առողջությունը, ապա հիշեք, որ անգամ փոքր փոփոխությունները հանգեցնում են մեծ արդյունքների:

 

Աղբյուրը՝  vajnoe.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook