Thursday, October 9, 2025
Նորություններ

Այսօր՝ մայիսի 13-ին ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանի ծննդյան օրն է : Մարդ, ով իր կյանքը նվիրել է կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ առաքելությանը

«1991-ին, երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին։ Իմ գործընկերներն էին, որոնք առաջին բջիջն էին գոյավորելու մեր երազանքը:Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ»
Հրայր Հովագիմյան
Այսօր՝ մայիսի 13-ին ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանի ծննդյան օրն է : Մարդ, ով իր կյանքը նվիրել է կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ առաքելությանը:
Անհնար է մի քանի բառով ներկայացնել Հրայր Հովագիմյանին որպես մեծանուն բժիշկ, հայ, հայրենասեր, Մարդ, ով Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը, ստեղծեց սրտային վիրաբուժության դպրոց և հպարտ ենք, որ այդ դպրոցը եղավ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:
Հրայր Հովագիմյանն արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ ՀՀ ազգայի հերոսի, Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և այլն։
Անթիվ և անհամար են փրկված կյանքերի պատմությունները, որոնք կերտվել են ավելի քան 45 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում:
«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի և մեր ողջ անձնակազմի կողմից շնորհավորում ենք մեծարգո բժշկին, մեծանուն հային ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն և երկար տարիների կյանք:
Շնորհակալ ենք: 🙏
Հպարտ ենք լինել Ձեր կողքին:❤️

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook