
Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ այրվածքային սպիերի ձևավորումը խաթարվում է, և առաջանում են կելոիդ սպիեր: Դրանք մաշկի մակերեսից բարձր, մուգ գունավորմամբ սպիեր են, որոնք անընդհատ աճի հակում ունեն: Նման սպիերը ծածկված են էպիթելի բարակ շերտով, հաճախ քոր, այրոցներ են առաջացնում: Կելոիդ սպիերը կոմպլեքս բուժման կարիք ունեն: