Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Այրվածքների թողած սպիերի տեսակները և բուժման մեթոդները

📌Այրվածքները գրեթե միշտ տեսանելի հետքեր են թողնում մաշկի վրա: Լինեն այրվածքները քիմիական, թե ջերմային, երկու դեպքերում էլ հետայրվածքային սպիեր են առաջանում: Սպիերի չափսերը կախված են այրվածքի աստիճանից (հյուսվածքների վնասման խորությունից) և վնասված մակերեսից: Այրվածքային սպիերը կարող են լինել վարդագույն կամ կապտավուն՝ ցիանոտիկ, նրանք կարող են բարձրանալ մաշկի մակերեսից, ունենալ անհարթ, խորդուբորդ մակերես:
📌Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ այրվածքային սպիերի ձևավորումը խաթարվում է, և առաջանում են կելոիդ սպիեր: Դրանք մաշկի մակերեսից բարձր, մուգ գունավորմամբ սպիեր են, որոնք անընդհատ աճի հակում ունեն: Նման սպիերը ծածկված են էպիթելի բարակ շերտով, հաճախ քոր, այրոցներ են առաջացնում: Կելոիդ սպիերը կոմպլեքս բուժման կարիք ունեն:
📌Եթե այդ սպիերը էսթետիկ դիսկոմֆորտ կամ ֆիզիկական խանգարումներ չեն առաջացնում, դրանք կարող են և չհեռացվել: Բայց երբեմն այնպես է լինում, որ այրվածքային սպիերը տեղակայվում են հոդային մակերեսներին և սահմանափակում են վերջույթների շարժումները:
📌Հետայրվածքային սպիերի բուժումը կարող է շատ բազմազան լինել՝ կախված նրանից, թե ինչքան ժամանակ է անցել վնասվածքից, որտեղ են սպիերը տեղակայված և որքան խորն է եղել հյուսվածքների վնասումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook