ԱՆ-ն հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի կրկնակի մրցույթ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարում է կրկնակի մրցույթ պետական պատվերով նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելության մրցույթի արդյունքում չհամալրված հետևյալ մասնագիտությունների և տեղերի համար`
Լաբորատոր ախտորոշում` 2 տեղ
Պաթանատոմիա` 1 տեղ
Հոգեբուժություն` 2 տեղ
Ֆթիզիատրիա` 1 տեղ
Շտապ օգնության բժիշկ` 3 տեղ
Դիմորդները կարող են գործերը հանձնել ԵՊԲՀ հետբուհական կրթության ֆակուլտետի դեկանատ մինչև 12.09.2018թ.: