Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներտեսանյութեր

Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ և ուղիղ աղիների) լուռ ընթացող հիվանդություն է

ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂԸ (հաստ և ուղիղ աղիների) լուռ ընթացող հիվանդություն է։
Այն վաղ շրջանում կարող է ընթանալ առանց ախտանշանների:
📌Կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին կարող են խոսել հետևյալ ախտանշանները՝
❗️Կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն։
❗️Աղիների սովորական գործունեության խանգարումներ՝ փորլուծություն, փորկապություն կամ ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն։
❗️Կղանքային մասսաների բարակում՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք:
❗️Ընդհանուր ստամոքսաղիքային բնույթի խանգարումներ՝ փքվածություն, լցվածություն, կծկանքային երևույթներ, ցավեր, սրտխառնոց։
❗️Որովայնում ցավոտ գազերի առկայություն։
❗️Մարմնի քաշի անկում առանց հստակ բացատրելի պատճառի։
❗️Մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում։
👉Եթե Ձեր մոտ նման ախտանշանները առկա են, այցելեք Ձեր բժշկին կամ դիմեք մեզ: Չնայած այս ախտանիշները չեն վկայում, որ պարտադիր առկա է կոլոռեկտալ քաղցկեղ, բայց այս գանգատների շարունակական բնույթը նորմալ չէ և պահանջում է հնարավորինս արագ խորհրդատվություն և հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում:
📍 Հիշեք, #կոլոռեկտալ_քաղցկեղը հնարավոր է կանխարգելել և բուժել ժամանակին և ճիշտ իրականացված քայլերի միջոցով:
Առողջ եղեք:
—————————————–
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ Լևոն Գրիգորյան
Հեռ. +374 91917838

Leave a Reply

x Close

Like Us On Facebook