Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջացնել փաթեթիկներով թեյերը
Թեյն ամենատարածված ըմպելիքն է, սակայն շատերն այն պատրաստելիս օգտագործում են լայն տարածում գտած թեյի փաթեթիկները, որոնք իրականում կարող են շատ վտանագավոր լինել։ Կանադացի գիտնականներն անց են կացրել մի շարք հետազոտություններ, որոնք արդյունքում պարզել են, որ փաթեթիկներով թեյերը կարող են դառնալ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման պատճառ։
«Մեծ մասամբ դրանցում իրական թեյ անգամ չկա, իսկ եթե կա, ապա շատ կասկածելի որակի։ Ես խոսել եմ Չինաստանում և Վիետնամում թեյի աճեցմամբ զբաղվողների հետ, և անգամ նրանք չկարողացան հստակ ասել, թե ինչ է պարունակվում փաթեթիկներում։ Շատերն են տեսել, որ անգամ սառը ջուրն է ներկվում, եթե դրա մեջ թեյի փաթեթիկ դրվի, սակայն իրական թեյը թրմվում է առնվազն երեք րոպե 95-100°С ջերմաստիճանի պայմաններում», – նշում է մասնագետն ու ընդգծում, որ ջրի վառ գույնն ապահովում են գունանյութերը, հիմնականում՝ ածխաթթվի աղերը։
Նյութի աղբյուրը՝ med.tert.am