Tuesday, May 7, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը կատարված աշխատանքների և անելիքների վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին:

Հաշվետու տարում`

  • Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:
  • Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
  • Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:
  • Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:
  • Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:
  • Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:
  • Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:

2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`

  • Առողջության համապարփակ ապահովագրության ներդնում
  • Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ
  • «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում
  • Բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում
  • Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
  • Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն:

Հղումը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook