Friday, October 10, 2025
ՀիվանդություններՆորություններ

Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցին, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները

Հիստերէկտոմիայի ժամանակ վիրաբուժական միջամտությամբ հեռացվում է կնոջ արգանդը, եթե լինում է անհրաժեշտություն, ապա հնարավոր է հեռացվի նաև մյուս ռեպրոդուկտիվ օրգանները ևս՝ վզիկը, արգանդափողերը, ձվարանները:

🔹Այն իրականացվում է բազմաթիվ դեպքերում՝ ներառյալ քաղցկեղի, էնդոմետրիոզի, կոնքի օրգանների արտահայտված պրոլապսի ժամանակ:

🔻 Սովորաբար, ինչպես փաստում են հետազոտությունները, դրանից հետո կնոջ սեքսուալ կյանքը նշանակալի փոփոխությունների չի ենթարկվում:

🔻 Որոշ կանայք նշում են նույնիսկ սեքսուալ ֆունկցիայի բարելավում, քանի որ վիրահատությունից հետո դադարում են այնպիսի անցանկալի երևույթները, ինչպիսին են ցավը, արյունահոսությունը, անմիզապահությունը:

🔻 Նրանք ավելի վստահ են զգում իրենց, ավելի քիչ են ընկճվում ինչը դրական է ազդում սեռական կյանքի վրա:

📍 Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը կարող է ունենալ որոշակի սեքսուալ դժվարություններ, օրինակ երբ հեռացվել են ձվարանները, նվազում է հորմոնների՝ էստրոգենների և տեստոստերոնի սինթեզը, որոնք շատ կարևոր են սեքսուալ ֆունկցիայի համար:

📍 Ցածր էստրոգենների մակարդակը առաջ է բերում հեշտոցի հյուսվածքի էլաստիկության և խոնավացման խնդիրներ, ինչը կարող է հարաբերության ժամանակ դիսկոմֆորտի և ցավի պատճառ հանդիսանալ:

✅ Իհարկե այս խնդիրը հեշտությամբ հնարավոր է կարգավորել՝ կիրառելով համապատասխան դեղորայքային բուժում:

Քանի որ հիստերէկտոմիայից հետո կնոջ մոտ բացակայում է մենստրուացիան և նաև չի կարող հղիանալ, երբեմն որոշ կանանց մոտ դա կարող է ընկալվել որպես կանացիության կորուստ կամ նվազում:

✅ Այդպիսի էմոցիոնալ խնդիրները նույնպես լուծելի են՝ քանի որ այս իրավիճակում բոլոր սեքսոլոգիական խնդիրները արդյունավետ կարող են կարգավորվել և կինը երկար տարիներ ապրում է առողջ սեռական կյանքով:

…………………………………

Սևադա Հակոբյան

սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ

x Close

Like Us On Facebook