Thursday, October 9, 2025
Նորություններ

Բարդացած լեղաքարային հիվանդության բուժման դեպք՝ նվազ ինվազիվ միջամտությունների հետևողական կիրառմամբ

Բարդացած լեղաքարային հիվանդության բուժման դեպք՝ նվազ ինվազիվ միջամտությունների հետևողական կիրառմամբ
👉58 տարեկան պացիենտը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով մաշկի և սկլերաների դեղնությունից, մեզի գույնի մգացումից, ախոլիկ կղանքի առկայությունից:
🔸Կատարված կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա հիվանդի մոտ ախտորոշվել է քրոնիկ քարային խոլեցիստիտ, խոլեդոխոլիթիազ, մեխանիկական դեղնուկ:
☑Հաշվի առնելով, որ ընդհանուր լեղածորանում առկա էին բազմաթիվ մեծ քարեր՝ էնդոսկոպիկ մեթոդով դրանց հեռացումը իրականացվել է երկու փուլով։ Առաջին էտապում հեռացվել է քարերի մի մասը, տեղադրվել է պլաստիկ ստենտ, իսկ երկրորդ էտապում հեռացվել են մնացած քարերը և ստենտը։ Էնդոսկոպիկ երկու միջամտությունները կատարվել են Էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Կարեն Մանուկյանի կողմից։
👨‍⚕️ Հիվանդի վիճակի կայունացումից հետո կատարվել է լապարասկոպիա (վիրաբույժներ Հակոբ Շմավոնյան, Վահան Բադոյան, Տավրոս Տեփանյան, անեսթեզիոլոգ Արիստ Ղազարյան), որի ժամանակ հայտնաբերվել են լեղապարկ-ընդհանուր լեղածորան և լեղապարկ-12-մատնյա աղու խուղակներ։ Կատարվել է լեղապարկի հեռացում, խուղակների լիկվիդացիա լապարասկոպիկ մեթոդով։
🔴Այսպիսով՝ համալսարանական հիվանդանոցի մասնագետների համատեղ ջանքերով համալիր և քիչ տրավմատիկ միջամտություններով հաջողվել է վերականգնել պացիենտի առողջությունը։ Հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական շրջանի 4-րդ օրը բավարար վիճակում:
❗️❗️Դեպքը հետաքրքիր է նրանով, որ նվազ ինվազիվ միջամտությունների հետևողական կիրառման շնորհիվ հաջողվել է բարդացած ընթացքով հիվանդության դեպքում հիվանդին առողջացնել՝ խուսափելով մեծ կտրվածքներից, կրճատելով հիվանդանոցում գտնվելու ժամկետը: Լապարասկոպիկ մեթոդով խուղակների վերացումը համարվում է բարդ վիրաբուժական միջամտություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook