Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը ՄԻ՛ՇՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ԲԺՇԿԻ ՀԵՏ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը:

🍭🧸Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

🔐Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

⚠️Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը ՄԻ՛ՇՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ԲԺՇԿԻ ՀԵՏ:

Նաև`

‼️ երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,

‼️ դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար,

‼️ նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,

‼️ սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները:

x Close

Like Us On Facebook