Friday, October 10, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բացառիկ վիրահատություն «Արաբկիր»ԲԿ-ում .Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության մասնագետները բուլղարացի գործընկերների հետ բացառիկ վիրահատություններ են կատարել` առաջին անգամ Հայաստանում իրականացնելով գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա /DBS/: Սա նյարդավիրաբուժական արդյունավետ մեթոդ է համարվում հատկապես շարժողական խանգարումների դեպքում: Առավել հաճախ այն կիրառվում է մեծահասակների նյարդաբանությունում, օրինակ, պարկինսոնիզմի ժամանակ: Երբ արդեն դեղերը չեն օգնում, անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն. գլխուղեղի համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են ենթամաշկային խթանիչի հրահանգներով` կառավարելով իմպուլսները: Վիրահատական այս մեթոդին տիրապետելու համար անցած հունիսին հայ բժիշկների խումբը վերապատրաստվել է Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիլսկի» համալսարանական հիվանդանոցում:
✅ «Արաբկիր» ԲՀ-ում վիրահատված երկու պացիենտներից առաջինի մոտ առկա էր Պարկինսոնի հիվանդություն: Իսկ երկրորդ պացիենտը 11-ամյա աղջիկ է, որի մոտ 5 տարի առաջ «Արաբկիրի» նյարդաբաններն իրենց բրիտանացի գործընկերների հետ ախտորոշել էին հազվադեպ գենետիկական խնդիր, ինչը հանգեցնում էր շարժողական պրոգրեսիվող խանգարումների: Ստիմուլյատորների կարգավորումները երկու պացիենտների դեպքում էլ կկատարվեն վիրահատությունից երեք շաբաթ անց:
✅ Բացի ուղեղի խորանիստ ստիմուլյացիայից կատարվել են նաեւ էպիլեպսիայի վիրահատություններ, որոնցից երկրորդը Հայաստանի համար կրկին ունիկալ է այն առումով, որ վիրահատվել է 2 տարեկան պացիենտ, որի մոտ առկա էր էպիլեպտիկ ցնցումների չափազանց մեծ հաճախականություն:
‼️‼️‼️ Առողջություն ենք մաղթում բոլոր պացիենտներին:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, որոնք աջակցեցին մեզ` կատարելու այս բարդ վիրահատությունները:
Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որի աջակցությամբ իրականացվել է 11-ամյա աղջկա վիրահատությունը:
274950674_2091957547634331_6005143961715884035_n 275071004_2091957527634333_3796093574181186669_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook