Tuesday, April 30, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես է առաջանում երջանկության հորմոնը

Սերոտոնինը հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։
▪️Այն արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները։
🔺Պատահական չէ, որ այն նաև անվանում են «երջանկության հորմոն», «լավ տրամադրության հորմոն», «հաճույքի հորմոն»
🔥Մեր սերոտոնինի 70% արտադրվում է աղեստամոքսային տրակտում:
🔺Այն գործընթացները, որոնք հանգեցնում են սերոտոնինի սինթեզի խանգարման, կարող են վնասել մեր տրամադրությունը՝ հանգեցնելով դեպրեսիայի, տագնապի, ուշադրության կորստի:
❗Այն բացասական է անդրադառնում նաև սեքսուալ ֆունկցիայի վրա, հանգեցնելով սերմնաժայթքման ֆունկցիայի խանգարման և ռեպրոդուկտիվ խնդիրների:

📌 Երջանկության հորմոնի բարձրացմանը նպաստում է յոգան, աուտոթրեյնինգը, մեդիտացիան, արտ-թերապիան, շնչառական վարժությունները, շոկոլադը և այլն:
Դրական հիշողությունները, ֆիզիկական ակտիվությունը (մարզվելը), արևի լույսը և մաքուր օդում քայլելը կօգնեն օրգանիզմում բարձրացնել սերոտոնինի մակարդակը։
Sevada Hakobyan

x Close

Like Us On Facebook