ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ`բերանաբորբ,բորբոքում,բրոնխիտ
Բերանաբորբ
Բերանաբորբ (ստոմատիտ), բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում։ Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ լինել այլ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ, գրիպ, սանդիդոզ և այլն) ախտանշան։ Միայն լեզվի վրա առաջացած բորբոքումը կոչվում է լեզվաբորբ (գլոսիտ), լնդերինը՝ լնդաբորբ (գինգիվիտ)։
Բերանաբորբին նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները։ Ծխելը, թունդ սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սննդի ընդունումը նույնպես կարող են բերանաբորբի պատճառ լինել։
Հազարատերևուկ սովորական– 2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել կես բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե,: Քամել, ողողել բերանը:
Վաղինակ`-դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո և մակրոտարրեր :Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։
Վաղինակ բժշկական– 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր,թրմել, քամել: Խմել օրական 3-4 անգամ`30-40 կաթիլ:
Կաղնի սովորական-10 գրամ մանրացրած կեղևի վրա լցնել 100գրամ ջուր, եռացնել,քամել:Ստացված լուծույթով ողողել բերանը:
Մորի-2 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել, քամել:Ողողել բերանը
Բորբոքում—
375 գրամ ալոեն `3-5 տարեկան տերևները, լվանալ, աղալ,քամել հյութը:Ստացված հյոթը խառնել 675 մլ խաղողի գինի և 625 գրամ մայիսյան մեղր:Խառնուրդը խմել հետևյալ կերպ.առաջին 5 օրը խմել 1-ական թեյի գդալ, օրը 3 անգամ,ուտելուց 1 ժամ առաջ:Հետագա օրերին`1 ճաշի գդալ`օրական 3 անգամ, ուտելուց 1ժամ առաջ:
Ալոեն կտրելուց առաջ, 5 օր չպետք է ջրել,իսկ կտրած տեևևները, նախքան օգտագործելը, պետք է 5 օր պահել սառնարանում:
Բրոնխիտ—
Սոճի սովորական– 50գրամ կոները 20 րոպե եփել 0.5լ.կաթի մեջ,քամե,:Խմել կումերով: Մեծահասակների համար սա մեկ օրվա չափաբաժինն է, իսկ երեկաների համար` 2 օրվա:
Ուրց-40 գրամ բուսահումքի վրա լցնել 200մլ եռման ջուր, թրմել: Խմել օրը 3-4 անգամ:
Ապրեք առողջ…