Monday, May 13, 2024
ՀիվանդություններԱռողջ ապրելակերպ

ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ`-անեմիա,անքնություն,արյան ճնշում


Անեմիասակավարյունուրյուն

Մասրենի– 1 թեյի գդալ մանրացրած պտուղը  20 րոպե  պահել թույլ կրակի վրա,առանց կրակից վերցնելու վրան ավելացնել  1 բաժակ ջուր,եփել մի քանի րոպե:Կրակից վերցնել,ծածկել տաք շորով և թրմել  1 օր: Խմել քնելուց 15-20 րոպե առաջ , 1 ճաշի  գդալ:

Անքնություն
Ջրառվույտի անանուխի տորևները,կատվախոտի արմատները`30 ական գրամ,մանրացնել,ստացված բուսահումքից վերցնել  1 ճաշի գդալ,ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել 2-3ժամ, քամել, խմել երեկոյան:

Ջրառվույտ 
 
    Ջրառվույտի    տերևները պարունակում են ֆլավոնիոիդներգլիկոզիդներ, մենիանտին, վիտամին С, ասկորբինաթթու, ճարպայուղ, ալկոհոլիդներ։
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնիդներ, ճարպեր, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ախորժաբեր, հակադողէրոցքային միջոց։ Ունի մանրէասպան հատկություն։

Աչքերի բորբոքում
Գայլաթաթ-2 թեյի գդալ մանրացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել: Լուծույթով փրջոց դնել:
Ձիաձետընձյուղների եփուկով լվանալ աչքերը:

Ասթմաշնչարգելք
Կատվախոտի չորացրած արմատները փոշիացնել: 15 գրամ բուսահումքի վրա ավելացնել 200 մլ ջուր և եփել  5 րոպե:Եփելուց հետո պահել սառը տեղում: 1 ճաշի գդալ եփուկի վրա լցնել 1գդալ անիսոնի  յուղ կամ անիսոնի եփուկ և խմել:Երեխաներին օրական կարելի ե տալ  1 թեյի գդալ,մեծահասակներին`2-3:Բրոնխային ասթմայի դեպքում օգտագործել միայն քաղցած վիճակում:

Ուրցը,եռագույն մանուշակը, տատրակի տերևներըը,կղմուխի արմատները և անիսոնի պտուղները`10 ական գրամ, փոշիացնել,խառնել միմյանց հետ:Բուսահումքից վերցնել 4 թեյի գդալ, վրան ավելացնել 1 բաժակ  սառը ջուր,թողնել 2 ժամ,ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել :Խմել  3 անգամ  1 օրվա ընթացքում;

Ատամի ցավ
Երիցուկ սովորական-2-3 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 15 թոպե:Քամել,ապա կատարել ողողում:

Արյան բարձր ճնշում
Լիմոնկես լիմոնը կեղևի  հետ մանրացնել,խառնել շաքարի հետ, խմել օրական  3 անգամ  1 –ական թեյի գդալ: Կարելի է նույն ձևով պատրաստել նարինջից:

Ալոճենու ծաղիկները, ձիաձետի և սպիտակ մղամուրճի վերգետնյա հատվածը,կուսածաղկի տորևները` 15 ական գրամ, հազարատերևուկ 30 գրամ, փոշիացնել ,խառնել միմյանց հետ: 1ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, թողնել  3 ժամ, այնուհետև  5 րոպե եռացնել: Թրմել 15 րոպե, քամել,խմել օրվա ընթացքում:
 
Ուրցը խմել  թուրմի կամ եփուկի ձևով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook