Friday, October 10, 2025
Նորություններ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք)։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Սկսվել են անհետաձգելի քննչական եւ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ին բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանն ասել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 ամսական աղջնակ՝ մահացած վիճակում:

Նյութի սկզբաղյուրը՝ NEWS.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook