Thursday, May 2, 2024
Նորություններ

Վիրավոր զինծառայողների համար մասնագետների հավելյալ խումբ է ներգրավվել. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին հարցերին և տեղեկացրեց.

«Երեք զինծառայողներից 1-ի առաջողական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց հրավիրված կոնսիլիումի արդյունքում և բուժման մեջ փոփոխություն մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է  բավարար։ Դեռ ստանալու են ամբողջ ծավալով բուժօգնությունը, հուսով ենք՝ բոլորն առողջացումով պիտի տուն գնան։

Ես այսօր գիշերն եմ վերադարձել գործուղումից, երևի այսօրվա ընթացքում կայցելեմ նրանց։ Նրանց ընդհանուր առողջական վիճակը չեմ նկարագրի, բայց կարիք է եղել հավելյալ մասնագետների խումբ ներգրավել, և այս պահին, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, ընթացքը բավարար է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է կապիտանի առողջական վիճակին, Անահիտ Ավանեսյանը հրաժարվեց  կոնկրետ անձանց բժշկական վիճակի մասին որևէ բան հրապարակել։

Հարցին՝ պատերազմից 2 տարի է անցել, ինչո՞ւ իշխանությունը որևէ քայլ չի կատարել, որ զինծառայողները նման պայմաններում չմնային, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ երկու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք արվել է, բայց ինչպես ականատես եղավ հանրությունը՝ դա բավարար չէր։

«Դեռ կան տեղեր, որտեղ պահման պայմանները դեռ բավարար չեն»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook