Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Դափնեվարդ – Олеандр

Դափնեվարդ (լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։

Без названия (3)

Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։

s-l300

Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրինկորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլինկորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

image

Բազմացվում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Կտրոնները ավազում կամ ջրում 20-220 ջերմության պայմաններում սովորաբար արմատակալում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Ճփնին ծաղկում է ամռանը։ Բույսերը գարնանից անհրաժեշտ է փոխադրել պատշգամբ կամ պարտեզ և պահել ուղղակի արևի տակ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook