Friday, October 10, 2025
ՀիվանդություններՀոգեբանի անկյունՆորություններ

Դեպրեսիվ խանգարումների դասակարգումը

Դեպրեսիվ խանգարումներն, ըստ ծանրության, դասակարգվում են թեթև, չափավոր և ծանր։  դեպրեսիան բնութագրվում է հետևյալ հիմնական ախտանիշներով.
* տրամադրության անկում,
* հետաքրքրությունների և հաճույքի զգացման կորուստ,
* եռանդի պակաս, որ բերում է գերհոգնածության,images
* ակտիվության նվազում։
Դեպրեսիայի  ախտանիշներից են.
* ուշադրության և կենտրոնանալու ունակության անկումը,
* ինքնավստահության և ինքնագնահատման իջեցումը,
* մեղավորության և ինքնանվաստացման մտքերը,
* ապագայի նկատմամբ մռայլ և հոռետեսական պատկերացումները,
* ինքնավնասման կամ ինքնասպանության մտքերը կամ գործողությունները,
* խանգարված քունը,  վատ ախորժակը։ Դեպրեսիվ խանգարումների ախտանիշներն կարելի է ներկայացնել հետևյալ չորս խմբով՝ հուզական (աֆեկտիվ) խանգարումներ, կոգնիտիվ փոփոխություններ, մոտիվացիաների (մղումների) խանգարումներ և նեյրովեգետատիվ ախտանիշներ։

Հուզական (աֆեկտիվ) խանգարումներ։ Դեպրեսիվ վիճակների ձևավորման սկզբնական շրջանում ի հայտ են գալիս հաճույքների անկում կամ կորուստ այն ամենից, ինչը նախկինում հաճելի էր, ցանկալի, ընդհուպ մինչև կյանքի ուրախության և հաճույքի կորուստը։ Այնուհետև երևան են գալիս այնպիսի հուզական խանգարումներ, ինչպեսիք են տխրությունը, թախիծը, դժբախտության զգացումը։ Հիվանդները կորցնում են հումորի զգացումը։ Անցյալը ներկայացվում է որպես անուղղելի սխալների ու հանցանքների շարան։ Ներկան ներկայացվում է միայն մռայլ կողմերով, իսկ ապագան անհույս է և սպառնալից։

Կոգնիտիվ ոլորտի փոփոխությունները նախ և առաջ դրսևորվում են սեփական անձի հանդեպ անբարյացակամությամբ՝ ընթացիկ իրադարձությունների միակողմանի մեկնաբանմամբ։ Նման վերաբերմունքը հիմք է տալիս ինքնամեղադրման զառանցանքների ձևավորմանը: Հիվանդները համոզված են, որ բացարձակապես ոչինչ չունեն, ամեն բան կորցրել են՝ առողջությունը, ունեցվածքը, հարազատներին, աշխարհը և կյանքը գոյություն չունի։ Հիվանդությանը բնորոշ է նաև այն, որ հիվանդները դժվարանում են որևէ որոշում կայացնել՝  ինքնավստահության պակասի, կամ  մտածողության պրոցեսի ախտահարման պատճառով։

Մոտիվացիաների (մղումների) խանգարումներ։ Տխրության և խաթարված ճանաչողության  հետևանք են դիտվում մոտիվացիաների խանգարումները՝ էներգիայի, ակտիվության նվազումը, հոգնածության զգացումը, անտարբերությունն ամեն ինչի հանդեպ, ուշադրությունը կենտրոնացնելու ունակության թուլացումը։ Հիվանդները խուսափում են որևէ գործունեությունից, հատկապես՝ բարդ և երկարատև, խուսափում են պատասխանատվությունից, անվստահ են իրենց ուժերին և հնարավորություններին։

Նեյրովեգետատիվ ախտանիշներ։ Սրանց շարքին է ընդունված դասել հետևյալ ախտանիշները՝ ախորժակի վատացում, քաշի նվազում, քնի խանգարում, սեռական հակումների նվազում, էներգիայի իջեցում։ Դեպրեսիան ազդում է մարդու և՛ հոգեկան, և՛ մարմնական ոլորտի վրա, ինչպես նաև՝ նրա կեցվածքի և արտաքինի վրա, մասնավորապես, թե ինչպես է մարդը խոսում, քայլում, կանգնում, նստում, զարդարվում և այլն։ Արտաքնապես փնթի են և անխնամ, դեմքը ձեռք է բերում բնորոշ տեսք՝ բերանի անկյունները իջած են, ճակատին նկատվում են ծալքեր, հայացքը՝ տխրությունից մինչև լիակատար անտարբերություն, աչքերն ավելի հազվադեպ են թարթում։ Ուսերը կախ են, գլուխը՝ առաջ թեքված, ժեստիկուլյացիան նվազագույն է, շարժումները՝ դանդաղ, ձայնը՝ ցածր, երբեմն՝ միապաղաղ։Թեթև արտահայտված դեպրեսիաներին բնորոշ է ախորժակի բարձրացում և, հետևաբար, քաշի ավելացում։ Ծանր դեպրեսիաների ժամանակ, ընդհակառակն, ախորժակը նվազում է: Խանգարվում է քունը՝ դժվարությամբ են քնում, այն մակերեսային է, քնից չեն հագենում, վաղ են արթնանում։ Դեպրեսիայի ախտորոշման համար շատ կարևոր են հատկապես քնի խանգարումների զուգորդումը դեպրեսիվ մտքերի հետ։  Որոշ հիվանդների մոտ դիտվում է հակառակ պատկերը՝ նրանք չափից ավելի են քնում, սակայն՝ քնից չեն հագենում։  Դեպրեսիաների կլինիկական պատկերը չի սահմանափակվում խանգարումներով, հաճախ կարող են դրսևորվել նաև այլ հոգեախտաբանական խանգարումներ։ Դրանցից են  կպչուն ախտանիշները, ֆոբիաները, հիստերիկ խանգարումները, հիշողության ախտանիշները և այլն։

Ապրեք առողջ

 

 

Պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook