Կաթնագեղձի բարորակ նորագոյացություններ
Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ նորագոյածություն է, հաճախ հանդիպում է 20-35 տ. Կանանց մոտ, ունի դանդաղ աճ: Շոշափելիս հիշեցնում է շարժուն գնդիկ: Պատճառային գործոններն են՝
1. հորմոնալ փոխանակության խանգարումը,
2.կրծքագեղձի վնասվածքը:
Սովորական ֆիբրոադենոման հազվադեպ է ենթարկվում չարորականացման, բայց նրա տերևանման տեսակը շատ հաճախ է ենթարկվում չարորակացման: Ֆիբրոադենոման ախտորոշվում է մամոգրաֆիայով և սոնոգրաֆիայով: Բուժումը միշտ վիրաբուժական է:
Ներծորանային պապիլոմա: Կաթնային ծորանների բարորակ նորագոյացություն է: Առաջացման պատճառը հորմոնալ փոխանակության խանգարումն է. Կարող է առաջանալ տարբեր տարիքում : Բնութագրվում է կրծքագեղձում տհաճ զգացումով, երբեմն նաև ցավերով, պտուկից թափանցիկ, շագանակա- կանաչավուն և արյունային արտադրության առկայությունով, որը թողնում է հետք սպիտակեղենի վրա: Ներծորանային պապիլոմաները կարող են լինել եզակի, բայց երբեմն հանդիպում են նաև բազմաթիվ պապիլոմաներ: Ախտորոշումը իրականացվում է դուկտոգրաֆիայով կրծքագեղձի ռենտգեն, երբ կաթնածորաններ է լցվում ռենտգեն կոնտրաստ նյութ: Բուժումը վիրահատական եղանակով է:
Կաթնագեղձի կիստա: Կաթնագեղձի բարորակ նորագոյացություն է լցված հեղուկով: Բավականին տարածված հիվանդություն է : Կիստան առաջանում է , երբ խանգարվում է կաթնագեղձից արտազատուկի արտահոսքը, առաջանում է խոռոչ, որտեղ կուտակվում է հեղուկը:
Լիպոմա: Հազվադեպ է առաջանում կրծքագեղձում , կազմված է ճարպային հյուսվածքից և աճում է շատ դանդաղ: Ցավային զգացողություն և ուրիշ ախտանիշներ չի տալիս կարող է պատճառել անհարմարություն: Լիպոման կարող է լինել բազմաթիվ, կարող է բերել ֆիզիկական և կոսմետիկ թերությունների , այս դեպքում այն հեռացնում են վիրահատական եղանակով:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան