Դեռահաս աղջիկների դաշտանային ցիկլի մասին ապացուցահեն պնդումներ
Դեռահաս աղջիկների մեծամասնության համար 20-45 օր տևող դաշտանային ցիկլը հաստատվում է մենարխեից (առաջին դաշտանից) հետո առաջին 2 տարվա ընթացքում։
Մենարխեից հետո 2 տարվա ընթացքում պահպանվող 20 օրից կարճ կամ 45 օրից երկար դաշտանային ցիկլը վկայում է ձվազատման խանգարումների մասին և պահանջում է լրացուցիչ հետազոտություններ և խորհրդատվություն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից։
Դեռահաս աղջիկների շրջանում հաճախ են նկարագրավում պոլիկիստոզ տեսքով ձվարաններ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում։
Դեռահաս աղջիկների շրջանում ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելիս ախտորոշիչ առումով ավելի հավաստի է համարվում ձվարանի ծավալը , քան ֆոլիկուլների քանակը։

Նյութը ` Մանկաբարձ –գինեկոլոգ Գայանե Պարգևի Սահակյան
Խորհրդատվության և հերթագրման համար `
Ք. Երևան, Ամիրյան 3-20
Հեռ 093706666