Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ԴԻՄԱԿ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻՑ

 

Ձվից պատրաստված դիմակը  կարող է սնուցել  և խոնավեցնել դեմքի մաշկը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1 ձվի սպիտակուց,հարել մինչև պինդ փրփուր ստանալը: Փրփուրը քսել դեմքին,թողնել մինչև չորանա ,լվանալ գոլ ջրով:Դիմակը հարմար է դեմքի մաշկի բոլոր տիպերի համար: Օգտագործել շաբաթը 1 անգամ:

 

 

Չոր մաշկի մաքրման համար կարելի է  պատրաստել դիմակ օգտագործելով վարդի թերթեր, մասուր, երիցուկ և անանուխ:

 

Յուղոտ մաշկի համար  կարելի է օգտագործել `տատրակ -мать-и-мачиха, եղեսպակ– шалфей,սրոհունդ– зверобой, հազարաթեթրիկ;

 

Խոտաբույսերից դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել Ձեր դեմքի մաշկին համապատասխան  խոտաբույսերից  2 ճաշի գդալ,ավելացնել կես բաժակ եռման ջուր,թրմել 30 րոպե, քամել, հովացնել:Խոտաբույսից ստացված զանգվածը դնել դեմքին 30-40 րոպե: Լվանալ գոլ ջրով:

 

Մաքրող դիմակ սև հացից

Սև հացից պատրաստված դիմակը  կատարելապես մաքրում է  դեմքի վնասված մաշկը:Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 2 կտոր սև հաց,վրան լցնել   տաք ջուր, փափկեցնել, ավելորդ ջուրը քամել,հացի խույսի վրա ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խույսը դնել դեմքին , պահել 20-30 րոպե, լվանալ գոլ ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook