Ե՞րբ է պետք դիմել բժշկին,Եթե երեխայի քթի խոռոչում օտար մարմին կա


Երեխայի քթային անցուղիներում հաճախ ֆիքսվում (անշարժանում) են այս առարկաները՝




Ե՞րբ է պետք դիմել բժշկին

Եթե երեխայի քթի խոռոչում օտար մարմին կա, ապա մի փորձեք ինքնուրույն հեռացնել այն, քանի որ դուք կարող եք ավելի բարդացնել իրավիճակը, օրինակ՝ վնասել երեխայի քթային անցուղիները կամ ավելի խորացնել այդ առարկան: Դրա փոխարեն ճիշտ կլինի անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրոն:
Եթե քթի անցուղիներում հայտնված օտար մարմինը փոքրիկ մարտկոց է (որը կարող է այրել կամ քայքայել քթի լորձաթաղանթը) կամ ոլոռազգի սերմ (որը խոնավ միջավայրում կարող է ուռչել-մեծանալ), ապա առաջ է գալիս անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն:
Ինչպե՞ս է քթի օտար մարմինը բուժվում 

Եթե կարծում եք, որ ձեր քթի խոռոչում առկա է անշարժացած օտար մարմին, ապա կարող եք մատով փակել մյուս քթանցքը և փորձել տվյալ քթով կտրուկ արտաշնչել և «դուրս փչել» այն:

Եթե այս ձևով օտար մարմինը դուրս չի հրվում, դիմեք ձեր բժշկին:Քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է քթուղիներից օտար մարմինը հեռացնել հատուկ գործիքի միջոցով: 

Առողջություն 
