Monday, May 6, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ե՞րբ է պետք դիմել բժշկին,Եթե երեխայի քթի խոռոչում օտար մարմին կա

👶 Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը:🕵️‍♀️
Երեխայի քթային անցուղիներում հաճախ ֆիքսվում (անշարժանում) են այս առարկաները՝
📌ուլունքներ
📌կոնֆետներ
📌փոքր խաղալիքներ կամ խաղալիքի մասեր
📌սննդամթերքի մասեր:
Ե՞րբ է պետք դիմել բժշկին🧐
Եթե երեխայի քթի խոռոչում օտար մարմին կա, ապա մի փորձեք ինքնուրույն հեռացնել այն, քանի որ դուք կարող եք ավելի բարդացնել իրավիճակը, օրինակ՝ վնասել երեխայի քթային անցուղիները կամ ավելի խորացնել այդ առարկան: Դրա փոխարեն ճիշտ կլինի անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրոն:
Եթե քթի անցուղիներում հայտնված օտար մարմինը փոքրիկ մարտկոց է (որը կարող է այրել կամ քայքայել քթի լորձաթաղանթը) կամ ոլոռազգի սերմ (որը խոնավ միջավայրում կարող է ուռչել-մեծանալ), ապա առաջ է գալիս անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն:
Ինչպե՞ս է քթի օտար մարմինը բուժվում 🤓
Եթե կարծում եք, որ ձեր քթի խոռոչում առկա է անշարժացած օտար մարմին, ապա կարող եք մատով փակել մյուս քթանցքը և փորձել տվյալ քթով կտրուկ արտաշնչել և «դուրս փչել» այն:
‼️ Խուսափեք քթով շնչելուց, հատկապես՝ խոր ներշնչելուց, որպեսզի նվազեցնեք օտար մարմնի էլ ավելի խորանալը: Անհանգստացնող ցավերի դեպքում կարող եք բժշկի խորհրդով ընդունել որևէ սովորական ցավազրկող հաբ:
Եթե այս ձևով օտար մարմինը դուրս չի հրվում, դիմեք ձեր բժշկին:Քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է քթուղիներից օտար մարմինը հեռացնել հատուկ գործիքի միջոցով: 👩‍⚕️
Առողջություն ❤️

Leave a Reply

x Close

Like Us On Facebook