Ե՞րբ կարող են զարգանալ ռևմատոլոիական հիվանդությունները
Բուն ռևմատիզմի՝ ռևմատիկ տենդի զարգացման ամենաբարձր ռիսկը մինչև 18 տարեկանն է: Այն երեխաների մոտ, ովքեր ունեն խրոնիկական տոնզիլիտ՝ անգինա, որի պատճառը բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկն է, կարող է փոփոխել իմունային համակարգը և առաջացնել իմունային համակարգի սխալ աշխատանք: Կարող են ախտահարվել հոդերը, բայց որ ավելի վտանգավոր է, կարող է ախտահարվել սիրտը:
Գրեթե բոլոր բորբոքային ռևմատիկ հիվանդությունները կարող են զարգանալ մանկական տարիքից: Դրանք կոչվում են յուվենիլ հիվանդություններ, օրինակ յուվենիլ արթրիտ, յուվենիլ գայլախտ և այլն:
Մանկական տարիքում ռևմատիզմը հաստատելուց առաջ պետք է հերքել այլ հիվանդությունները. օրինակ հոդաբորբը հաճախ կարող է հուշել ոչ թե ռևմատոլոգիական, այլ ուրիշ հիվանդության մասին: Օրինակ, կարող է ծնկան հոդը անընդհատ բորբոքվել, հետո պարզվի, որ այնտեղ ուռուցք է զարգացել: Դրանք հատուկ են ավելի երիտասարդ տարիքի մարդկանց:
Մեծամասամբ դիմում են մինչև 40 տարեկան մարդիկ: Հոդերի դեգեներատիվ հիվանդությունները, օրինակ, արթրոզները ավելի հաճախ զարգանում են 50 անց մարդկանց մոտ: Ավելի հաճախ հիվանդության թիրախում կանայք են:
Նյութը ՝ Dr Valentina S Vardanyan/ Ռևմատոլոգ Վալենտինա Սերգեյի Վարդանյան