Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Այս աշնան 5 թրենդային կոշիկները (ֆոտո)

Աշնան գալուստ մատնանշում է բաց կոշիկների եւ սանդալների պահարան դրվելն ու փակ կոշիկները հայտնվելը:

News.am STYLE-ը ներկայացնում է այս աշնանն ու ձմռանը նորաձեւ եւ թրենդային համարվող 5 տիպի կոշիկներ

Կոշիկների պարագայում, 1990-ականների նորաձեւությունը կրկնվելու միտում ունի: Մեծ մասամբ, այս սեզոնի կոշիկի առաջարկները բավականին գործնական են:

«Արեւմտյան ձմեռային կոշիկներ»

gettyimages-1309822077-612x612

Սրանք կովբոյների ոճին անբաժանելի մասն են եղել: Ավելի ուշ անցել են առօրյա հագուկապի մեջ. նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի պարզ տեսք ունենալ, արտադրվում են ավելի դասական, սեւ տարբերակները: Կոշիկներն առանձնանում են ցածր լայն կրունկներով, կիսաերկարաճիտ եւ V-աձեւ մարմնով:

«Մերի Ջեյն»

gettyimages-1204068256-612x612

Հաշվի առնելով, թե 90-ականների քանի թրենդներ են ի հայտ եկել վերջին տարիներին, հազիվ թե զարմանալի լինի, որ Մերի Ջեյնը հաջորդ նոստալգիկ կոշիկն է, որը վերադարձել է նորաձեւություն: Նոր տարբերակները ավելի աչքառու են, որոնք խնջույքի պատրաստության զգացողություն են առաջացնում:

Սրանք բարձր առաջամասով, հաստ եւ բարձր կրունկով կոշիկներ են, որոնք հիշեցնում են 2000-ականների հայտնի Bratz տիկնիկների կոշիկներին:

«Պլատֆորմ»

gettyimages-1209716620-612x612

Պլատֆորմները նորաձեւություն են վերադարձել դեռեւս 2021 թվականին, սակայն այս ձմռանը եւս ակտուալ են:

Այս կոշիկները բավական հարմարավետ են արագ շարժվող մարդկանց համար եւ սրանցով ձյան մեջ տեղաշարժվելն ավելի հեշտ է:

«Չանքի Լոֆեր»

gettyimages-1346744031-612x612

Հաստ տակացուով Լոֆերները, որոնք հիշեցնում են դպրոցական տարիներն ու համազգեստը, նույնպես նորաձեւ են: Այն հիանալի տարբերակ է աշնան առաջին շաբաթների համար, երբ դուք դեռ պատրաստ չեք կիսաերկարաճիտ կամ երկարաճիտ կոշիկների անցնել:

Դրանք շատ լավ են համադրվում ջինսե տաբատների, տրիկոտաժի, սպիտակ երկար գուլպաների եւ ծալքերով կիսաշրջազգեստների հետ:

«Թափթփված ձմեռայինկոշիկներ»

950c4560-1ef0-4596-8f6a-03cb5e37aca8-slouchy-boots

Այս մոդելները հայտնի են դարձել 1980-ականներին եւ թրենդային էին 2000-ականներին: Այսօր, կրկին նորաձեւություն վերադարձած այս կոշիկները, նորաձեւ են՝ տարբեր գույների եւ տարբեր որակի համադրությամբ: Հայտնի են կոշիկի օձի կաշվից պատրաստված տարբերակները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook