Friday, October 10, 2025
ՀայտարարություններՆորություններ

Եվս մեկ բաժանմունք` ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

💬«Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

📍Այսուհետ քաղցկեղ ունեցող պացիենտները, որոնք նաև սրտային պաթոլոգիաներ ունեն, կարող են լիարժեք բուժում ստանալ հենց տեղում` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Ժամանակակից էնդոսկոպերով և այլ բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքում տրամադրվում են էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայություններ, իրականացվում բարդագույն վիրահատություններ:

📣Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարարին ու հրավիրված պատգամավորներին ներկայացրել է նորաբաց բաժանմունքի հնարավորությունները:

Բաժանմունքում տրամադրվում է 4 ծառայություն.

✅Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն

✅Ինտերվենցիոն թոքաբանության ծառայություն

✅Ինտերվենցիոն վիրաբուժություն

✅Սրտաբանական և կարդիո-օնկոլոգիական ծառայություն

🏗Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտական փուլում է նաև ճառագայթային բաժանմունքի շինարարական ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման աշխատանքները:

x Close

Like Us On Facebook