Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Թռչող Ձմեռ Պապիկներ (Flying Santas)

Ամանորին շատ երեխաներ և մեծեր ստիպված են հեռու լինել իրենց ընտանիքից ու անցկացնել հիվանդանոցում։ Դա կարող է պայմանավորված լինել մի շարք հիվանդություններով՝ քաղցկեղ, թոքաբորբ, մրսածություն և այլն։

Հայաստանում ժայռամագլցողների թիմը այս տարի Ամանորը նրանց համար կդարձնի անմոռանալի։ Ժայռամագլցման համար նախատեսված գույքով և Ձմեռ Պապիկների հագուստով նրանք իջան հիվանդանոցների պատերով և պատուհաններից ներս մտան ու բաժանեցին նվերներ։

Առաջին ակցիան իրականացվեց Մուրացան հիվանդանոցային համալիրում, որտեղ քիմիաթերապիա են անցնում քաղցկեղ ունեցող երեխաները։

Ակցիայի շրջանակում այցելություններ կլինեն նաև ծերանոցներ ու Վանաձորի մանկատուն։

«ՕՍՄ Հիմնադրամ»

Արդեն հինգ տարի է, ինչ «ՕՍՄ Հիմնադրամը» յուրաքանչյուր ամիս 1000 դոլար է հատկացնում հետաքրքիր, յուրօրինակ, հավես և ինչու ոչ, նաև խենթ գաղափարների իրականացման համար։ Իր գործունեության 5 տարիների ընթացքում ՕՍՄ-ի կողմից ֆինանսավորվել են 56 ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում և կյանքի տարբեր ոլորտներին առնչվող՝ սկսած բնապահպանությունից, կրթությունից, մինչև ռոբոտիկա և կրեատիվ մտածողություն ու դիզայն։ «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռում իրականացնել յուրահատուկ մտահղացումներ, որոնք կարող են նպաստել մեր հասարակության սոցիալական խնդիրների բարելավմանը։

Հիմնադրամի և ֆինանսավորված ծրագրերի մասին ավելին կարող եք գտնել այստեղ։

Հետաքրքրվա՞ծ եք հանրօգուտ ծրագիր իրականացնելով։ Լրացրե՛ք առցանց դիմում-հայտը հաջորդ ամսվա մրցույթին մասնակցելու համար այստեղ։

Epic Armenia-ն Հայաստանում ժայռամագլցողների ակումբ է, որը համախմբում է էքստրեմալ սպորտի սիրահարներին։ Խումբը Հայաստանի տարածքում և Վրաստանում կազմակերպում է տուրեր, արշավներ, ժայռամագլցումներ։ Խումբն ակտիվորեն զբաղվում է ժայռամագլցման գործունեությունը Հայաստանում տարածելով և ժայռամագլցման համար նախատեսված հատուկ արահետների կառուցմամբ։
IMG_3261

IMG_3270 IMG_3284

IMG_3293

Leave a Reply

x Close

Like Us On Facebook