Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխայի անվտանգությունը տանը

Մեկ տարեկանից մեծ երեխաների մահացության գլխավոր պատճառներից մեկը  դժբախտ պատահարներն են՝ տանը և փողոցում: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել փոքրիկների անվտանգությունը՝ հաշվի առնելով նրանց բնածին հետաքրքրասիրությունը և  ինքնուրույնության ձգտումը:

Մինչև  երեք տարեկան երեխան ընդունակ չէ հասկանալ և հիշել այն ամենը, ինչ Դուք պատմում եք  անվտանգության միջոցների մասին: Բայց , այնուամենայնիվ, երեխայի աճին համապատասխան, Դուք պարտավոր եք բացտրել նրան, թե ինչ է վտանգը և ինչպես պետք է պաշտպանել սեփական կյանքը:

Խեղդվելու (ջրախեղդ) լինելու վտանգ

Երեխայի լոգասենյակում ոչ մի վայրկյան մենակ մի թողեք: Դուռն են թակում կամ հեռախոսն է զրնգում, բայց հարկավոր է առաջին հերթին երեխային լոգարանից հանել, հետո անցնել մյուս գործերին:

Ջրով լի դույլն առանց հսկողության մի թողեք, երեխան գլխիվայր կընկնի մեջ  և չի կարողանա դուրս գալ:

Եթե երեխան ջրի հետ է խաղում, կողքին եղեք: Բանջարանոցի փոքրիկ ջրավազանը պետք է  ցանկապատել կամ ծածկել, մինչև փոքրիկը մի քիչ մեծանա:

Պետք է երեխային որքան հնարավոր է շուտ լողալ սովորեցնել:

Կտրվածքներ և  վերքեր

Սուր և  կտրող առարկանները երեխային անհասանելի տեղում  պահեք: Ապակե միջնորմները, դռները, պատուհանների փեղկերը  վտանգավորը են, որովհետև երեխան խաղալիս կարող է բախվել դրանց: Լավ կլինի,եթե ապակին փոխարնեք օրգանական ապակիով կամ ներբատախտակով /ֆաներա /: Ծայրահեղ դեպքում դրանց պետք է պաշտպանական շերտ սոսնձել. այս դեպքում ապակին, իհարկե, կկոտրվի, բայց չի փշրվի, և դրանով կբացառվի դժբախտ պատահարի հնարավորությունը:

Թունավորում

Երեխան բերանն է տանում այն ամենը, ինչ հայտնվում է ձեռքին:

Հիշեք, որ բոլոր թունավոր և քիմիական նյութերը, դեղամիջոցները, լվացքի և մաքրելու  միջոցները պետք է երեխայից հեռու պահել: Հիշեք, որ երեխաները շատ հեշտությամբ են բարձրանում կահույքի առանձին մասերի վրա:

Ձեր պայուսակում կամ գրպաններում դեղահաբեր մի թողեք: Երբ երեխան հիվան է, երբեք դեղահաբը  կոնֆետ մի անվանեք: Դեղահաբերը պահեք այնպիսի տուփերի մեջ, որոնք երեխաները չեն կարող բացել: Հիշեք՝ երեխաները շատ հնարամիտ են:

Սենյակային թունավոր բույսերը երեխայից հեռու պահեք: Երեխային արգելեք բանջարանոցում որևէ բույս կտրել և բերանը դնել առանց Ձեր թույլտվության:

 

aroxj

Այրվածքներ

Այրվածքների ամենահաճախ պատճառներն են հրդեհները, տաք հեղուկներն ու իրերը , դյուռավառ նյութերը, էլեկտրական սարքերը, նավթավառները և քիմիական նյութերը:

Երեխայի մաշկն ավելի  նուրբ է, քան մեծերինը, և նրանք ավելի շուտ են այրվածք ստանում: Ջուրը  եռալուց 30 րոպե անց էլ կարող է այրել երեխայի մաշկը, և տաք ջուրը պետք է երեխայից հեռու պաել:

  • Տաք հեղուկով տարողությունները  երեխային անհասանելի և ապահով տեղում դրեք:
  • Երեխային տաք ըմպելիք տալուց առաջ հարկավոր է գոլացնել մինչև  540C: Եթե երեխայի անկողնում տաք ջեռակ եք դրել, ուշադիր եղեք:
  • Տաք հեղուկներ մի խմեք, եթե երեխան Ձեր գրկում է:
  • Գազօջախի, պատի բոլոր վառարանների և կրակի մյուս աղբյուրների մոտ պաշտպանական պատնեշ դրեք: Կրակի շարժական աղբյուրները մի դրեք այնտեղ, որտեղ  հնարավոր է  դրանք շուռ տալ: Կրակի վերևում հայելի մի կախեք:
  • Կաթսաներն ու թավաները դրեք բռնակը՝ պատին ուղղված , որ երեխան  բռնակից կառչելով՝ տաք պարունակոևթյունըը գլխին չթափի:
  • Հետևել, որ էլեկտրական սալիկի լարերը  ցած կախված չլինեն:
  • Էլեկտրալարերը անջատել վարդակներից, եթե սարքը չի միացվում /էլեկտրական այրվածքների մեծ մասը կապված է  ցանցից չանջատված լարը բերանը տանելու հետ՝ լարը թրջվում է և կարճ  միացում է լինում/:
  • Լուցկին և կրակվառիչը երեխայից հեռու պահեք:
  • Այրվածքի դեպքում  այրված մարմնամասն անմիջապես ընկղմեք  հնարավորի չափ սառը ջրի մեջ և դիմեք բժշկին:

Ապրեք առողջ…

Նյութը հրապարակման պատրաստեց՝  ԱռողջԲլոգ

Նյութը այլ կայքում տեղադրելու համար aroxjblog.am կայքի ակտիվ հղումը պարտադիր է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook