Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երկաթ պարունակող մթերքներ

Երկաթը անհրաժեշտ է արյան մեջ կարմիր գնդիկների ստեղծման համար, որոնք իրենց հերթին մատակարարում են թթվածինը ամբողջ մարմնում: Երկաթի պակասը կարող է բերել անեմիայի, որի պատճառով կարող է առաջանալ հոգնածություն, թուլություն, հեւոց, մազաթափություն:

Եթե կա արյան անալիզով հաստատված երկաթի դեֆիցիտ կամ երկաթ դեֆիցիտային անեմիա, բուժումը պարտադիր դեղորայքային է: Իսկ սնունդը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկական երկաթի դեֆիցիտ, որպեսզի պահպանվի երկաթի նորմալ մակարդակը:

Երկաթի բարձր պարունակությամբ մթերքներ՝
● Լյարդ (100 գր տավարի լյարդում՝ 17.9 մգ երկաթ)
● Կարմիր միս (100 գր տավարի մսում՝ 2.6 մգ երկաթ)
● Ձկնամթերք, հատկապես ոստրե, ութոտնուկ (100 գր ոստրե՝ 7 մգ
երկաթ, 100 գր իշխան՝ 0.3 մգ)
● Թռչնամիս (100 գր հավի մսում՝ 1.3 մգ երկաթ)
● Լոբազգիներ (100 գր կարմիր հատիկավոր լոբում՝ 5.1 մգ երկաթ)
● Չարազեղեն (100 գր հնդկական պոպոքում՝ 6.7 մգ երկաթ)
● Չորացրած մրգեր (100 գր ծիրանի չրում՝ 2.7 մգ երկաթ)
● Մուգ կանաչ բանջարեղեն, օր.՝ սպանախ, հազար (100 գր
սպանախում՝ 2.7 մգ երկաթ)
● Սեւ դառը շոկոլադ, կակաոյի 45%-ից բարձր պարունակությամբ (30
գր սեւ շոկոլադում՝ 2 մգ երկաթ)
Հարկ է նշել, որ կա երկաթի երկու հիմնական տեսակ՝ հեմային եւ ոչ հեմային: Հեմային երկաթ պարունակվում է կենդանական ծագման սննդում (մսամթերք, ձկնամթերք) եւ ավելի լավ է յուրացվում օրգանիզմում: Ոչ հեմային երկաթը պարունակվում է բուսական ծագման մթերքներում (լոբազգիներ, մուգ կանաչ բանջարեղեն եւ այլն) եւ ավելի դժվարությամբ են յուրացվում: Սրա պատճառով անհրաժեշտ է ոչ հեմային երկաթ պարունակող մթերքներ ավելի շատ օգտագործել նույն քանակի երկաթ ստանալու համար, ինչպես նաեւ ուտել վիտամին Ց պարունակող մթերքների հետ: Վերջինս նպաստում է երկաթի յուրացմանը:
Լրացուցիչ ինֆորմացիա երկաթ դեֆիցատիցային անեմիայի ունեցողներին՝
– բուժման ընթացքը երկարատեւ է՝ 2-6 ամիս
– բուժման ցուցիչ է՝ ֆերրիտինի ցուցանիշի նորմավորում

– երկաթը լավ է ներծծում ՝ Վիտամին Ց-ի, միսի, ձկան հետ համատեղ, Վատ է ներծծվում՝ ֆիտատների, կալցիումի հետ
– երկաթի պրեպարատները պետք է ընդունել կալցիում պարունակող մթերքներից, ըմպելիքներից /կաթ/կաթնամթեք/, հավելումներից, թեյից, սուրճից, ձվից, շիլաներից առանձին:
ԿԱՐԵՎՈՐ՝
Երկաթի դեղամիջոցներ անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի ցուցումով: Երկաթի գերդոզավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, հատկապես երեխաների մոտ:

Նյութը`ՌեԲալանս քլինիք / ReBalance clinic / Diet and Health

Leave a Reply

x Close

Like Us On Facebook