Friday, October 10, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երկրների դասակարգումը ըստ յոդացված կերակրի աղի սպառման մակարդակի

Ելնելով յոդացված կերակրի աղ օգտագործող տնային տնտեսությունների համամասնությունից՝ երկրները կարելի է բաժանել 4 խմբի:

 Մեծաքանակ բնակչություն ունեցող երկրների համար նախընտրելի է յուրաքանչյուր վարչական շրջան գնահատել առանձին.

I խումբ. երկրներ կամ շրջաններ, որտեղ տնային տնտեսությունների ավելի քան 90%-ն օգտագործում է յոդացված կերակրի աղ:

II խումբ. երկրներ կամ շրջաններ, որտեղ տնային տնտեսությունների 50–90%-ն օգտագործում է յոդացված կերակրի աղ:

III խումբ. երկրներ կամ շրջաններ, որտեղ տնային տնտեսությունների 20-50%-ն օգտագործում է յոդացված կերակրի աղ:

IV խումբ. երկրներ կամ տարածաշրջաններ, որտեղ տնային տնտեսությունների 20%-ից պակասն օգտագործում է յոդացված կերակրի աղ:

Միանգամայն տրամաբանական է, որ այն երկրներում, որտեղ տնային տնտեսությունների ավելի քան 90%-ն օգտագործում է յոդացված կերակրի աղ, այսինքն յոդի անբավարարությունը գործնականում վերացվել է,բնակչության  ոչ մի խմբում լրացուցիչ պրոֆիլակտիկայի կարիք չկա, ներառյալ հղիների և կերակրող կանանց շրջանում:

Գործնականում բնակչության տարբեր խմբերի համար խորհուրդ  տրվող յոդի օրական դեղաչափն է ․

  • հղիներին և կերակրող կանանց 250 մկգ օրական
  • վերարտադրողական տարիքի կանանց 150 մկգ օրական
  • 2 տարեկանից փոքր երեխաներին 90 մկգ օրական
  • Մինչև 6 ամսեկան երեխաները յոդի անհրաժեշտ քանակը ստանում են կրծքի կաթի միջոցով։

Նյութը՝ Tempus MED Clinic գինեկոլոգ MD, Gayane Pargevi Sahakyan

x Close

Like Us On Facebook