Thursday, October 9, 2025
ՆորություններԺամանց

Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Կարեն Դեմիրճյանի արձանը

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվեց  հայ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:

«Այսօր մենք գտնվում ենք մի կառույցի առջև , որն իր դռները բաց 40 տարի առաջ և բացման օրվանից իր եզակի տեղը գտավ ժողովրդի սրտում, հայ ճարտարապետության մեջ: Կառույց, որն իր մեջ համալրում է ժամանակի ճարտարապետական և կոնստրուկտորական ամենահամարձակ լուծումները: Այս կառույցը ստեղծման օրվանից կապված է Կարեն Դեմիրճյանի անվան հետ և 20  տարուց ի վեր կրում է նրա անունը: Եվ ահա այսօր այստեղ տեղ գտավ նաև նրա  արձանը»,- իր շնորհավորական ուղերձում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook