Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Աղանդեր` Փարիզ-Բրեստ

Բաղադրիչներ`

Խմորի համար`

• ջուր- 100 մլ

• կաթ- 100 մլ

• աղ- մի պտղունց

• շաքարավազ- 1-2 թ/գ

• կարագ- 80 գ

• ալյուր- 120 գ

• ձու- 4 հատ

Կրեմի համար`

• ձու- 2 հատ

• շաքարավազ- 150 գ

• օսլա- 60 գ

• կաթ- 500 մլ

• կարագ- 160 գ

• վանիլին

Սերուցքի համար`

• սերուցք- 1 բաժակ

• շաքարի փոշի- 2 ճ/գ

• վանիլին

Այլ`

• ելակ- զարդարելու համար

• անանուխի տերևներ- զարդարելու համար

• շաքարի փոշի- վրան ցանելու համար

Պատրաստման եղանակը`

Խմորի համար անհրաժեշտ է կաթը, ջուրը, կարագը, աղը և շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, մինչև կարագը հալվի։ Ավելացնել ալյուրը, արագ խառնել, կրկին դնել կրակի վրա, եփել մի քանի րոպե, մինչև խմորը կաթսայի պատերին չկպչի։

Վերցնել կրակի վրայից, քիչ-քիչ ավելացնել հարած ձուն, հարել։

Խմորը լցնել խոհանոցային պարկի մեջ։ Յուղաթղթի վրա մատիտով գծել 24-25 սմ տրամագծով շրջանագիծ։ Խմորը լցնել այդ շրջանագծով, օղակաձև, մեջտեղում թողնել դատարկ։

Թխել 200°-ում 15 րոպե, ապա իջեցնել ջերմաստիճանը, շարունակել թխել 160°-ում՝ 30֊35 րոպե։ Մեջտեղից կտրել, դնել մի կողմ։

Կրեմի համար հարել ձուն շաքարավազով, ավելացնել օսլան, խառնել, ապա` կաթը, դնել մարմանդ կրակի վրա եփել, մինչև թանձրանա։

168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook