Ըստ հոգեբանների՝ կարելի է արդյոք ստել երեխաներին և ասել, որ Ձմեռ Պապ գոյություն ունի.tert.am
Ամերիկացի հոգեբանները կարծում են, որ երեխաներին պետք չէ խաբել՝ ասելով, որ Սանտա Կլաուսը գոյություն ունի, քանի որ դա շատ վատ է անդրադառնում նրանց գիտակցության վրա: Այս հարցի շուրջ aif.ru-ն զրուցել է ՌԴ վաստակավոր դերասան, որպես Ձմեռ Պապ աշխատելու 64 տարվա փորձ ունեցող Նիկոլայ Պոլյակովի և մանկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Սվետլանա Կոնովալենկոյի հետ:
«Կողմ»
Նիկոլայ Պոլյակովի խոսքով՝ գուցե և Սանտա Կլաուսը գոյություն չունի, սակայն Ձմեռ Պապն իրական է: Դերասանը նշում է, որ ինքը հաճույքով է մասնակցում տոնակատարություններին, այդ թվում նաև ուսանողների համար կազմակերպված միջոցառումներին, և նկատել է, որ նույնիսկ նրանց աչքերում է ինքն իրական:
«Ձմեռ Պապը» վստահ է, որ երեխային պետք չէ զրկել կախարդանքից ու հրաշքներից. «Զարհուրելի իրականությունը մեր աշխարհում չափազանց շատ է, իսկ հոգեբաններն առաջարկում են երեխաներից խլել նաև Ձմեռ Պապին: Իսկ ո՞րն է նրա հիմնական առաքելություններից մեկը: Այն կայանում է դեռ մանկուց բարու և արդարության հանդեպ հավատ սերմանելու մեջ: Մի՞թե մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դա պետք չէ»:
«Դեմ»
Հոգեբանի կարծիքով՝ երեխաներին ոչ մի դեպքում չի կարելի ստել: Հարկավոր է միշտ ճշմատրությունն ասել, նույնիսկ այն մասին, որ հարազատ մարդը մահացել է, որ ծնողները բաժանվում են, որ կարող է պատերազմ սկսվել: Խնդիրը նրանում է, թե ինչպես է պետք դա ասել: Սանտա Կլաուսների և Ձմեռ Պապերի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հոգեբանը նշում է, որ նման դեպքերում երեխայի գիտակցության համար շատ ավելի կործանարար է լինում հրաշագործի թեմայի շահարկումը: Օրինակ՝ ծնողներն ասում են, որ Ձմեռ Պապը նվեր չի բերի երեխային վատ պահվածքի պատճառով, սակայն հետագայում անկախ ամեն ինչից նա ստանում է իր խաղալիքը: Նման պահվածքը շատ սխալ է: