Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:

Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ  կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք:

Ինչո՞վ է դա պայմանավորված

Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել:

Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը:

Միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ հարկ է ինքնուրույն պատրաստել, չգնել քեթչուփ, մայոնեզ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ և այլն: Գնել միայն թարմ մթերք և տանը դրանք մշակել: Միայն այդպես կարող եք վստահ լինել, թե ինչ եք ուտում:

Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև  այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը:

Լեղաքարային հիվանդության ախտորոշումը

Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում:

Պահպանողական բուժում

Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի:

Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժումը

Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են:  Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության:

Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում :

Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է:

 

http://armeniamedicalcenter.am/arm/for.patient.article.more/84/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook