Եթե հաճախասրտությունն առաջանում է հազվադեպ, ուրեմն դա պայմանավորված է արտաքին պայմաններով (ֆիզիկական ծանրաբեռնվածություններ, հուզական ապրումներ) և անհանգստանալու հարկ չկա։
Եթե նոպաներն առաջանում են առանց տեսանելի հիմքերի, ուղեկցվում են այլ տհաճ ախտանիշներով (#հևոց, #թուլություն, #գլխապտույտ), պետք է հետազոտվել` ախտաբանության պատճառը հայտնաբերելու համար։
Հատկապես վտանգավոր է սրտի հիվանդությունների և ախտաբանությունների հետևանքով առաջացած հաճախացած սրտխփոցը։
Շտապօգնություն պետք է դիմել, եթե ուժեղ սրտխփոցի ժամանակ առաջանում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են.
հետկրծոսկրային, սրտի, թիակների շրջանում առաջացած ցավերը,