Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Ի՞նչ անել հաճախացած սրտխփոցի դեպքում

Ի՞նչ անել հաճախացած սրտխփոցի դեպքում👇
Եթե հաճախասրտությունն առաջանում է հազվադեպ, ուրեմն դա պայմանավորված է արտաքին պայմաններով (ֆիզիկական ծանրաբեռնվածություններ, հուզական ապրումներ) և անհանգստանալու հարկ չկա։
🤰#Հղիների հաճախացած սրտխփոցը համարվում է նորմա, սակայն, եթե այդ դեպքում սրտի շրջանում ցավեր են առաջանում, #սրտխառնոց, #փսխում, #ուշագնացություն, մարմնի #թմրածություն, պետք է խորհրդակցել բժշկի հետ։
🔎Եթե նոպաներն առաջանում են առանց տեսանելի հիմքերի, ուղեկցվում են այլ տհաճ ախտանիշներով (#հևոց, #թուլություն, #գլխապտույտ), պետք է հետազոտվել` ախտաբանության պատճառը հայտնաբերելու համար։
❤Հատկապես վտանգավոր է սրտի հիվանդությունների և ախտաբանությունների հետևանքով առաջացած հաճախացած սրտխփոցը։
🚑Շտապօգնություն պետք է դիմել, եթե ուժեղ սրտխփոցի ժամանակ առաջանում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են.👇
✅հետկրծոսկրային, սրտի, թիակների շրջանում առաջացած ցավերը,
✅սառը քրտինքով ուղեկցվող հևոցը,
✅օդի պակասի զգացումը,
✅հազը, վարդագույն փրփուրի առաջացումը,
✅ռիթմի խանգարումը։
 
#Տախիկարդիայի նոպայի ժամանակ պետք է.👇
✅դեմքը լվանալ սառը ջրով,
✅բացել պատուհանը, որպեսզի թարմ օդ մտնի սենյակ,
✅պառկել հարմար դիրքով՝ հանելով շնչառությանը խանգարող հագուստը,
✅մի քանի անգամ սեղմել ակնագնդերին,
✅կատարել շնչառական գիմնաստիկայի մի քանի ցիկլ. խորը ներշնչում, շնչառության պահում, դանդաղ արտաշնչում։
Հաճախասրտության կանխարգելման համար անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ.👇

 

✅հրաժարվել ծխելուց և ալկոհոլից,
✅շատ շարժվել,
✅շատ չուտել,
✅խուսափել սթրեսներից,
✅կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook