Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է կոմբինացված պլաստիկ վիրահատությունը

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր շատերի համար ոչ միայն արտաքին տեսքի բարելավման, այլև ինքնավստահության բարձրացման միջոց է դարձել։ Սակայն հաճախ մոռացության են մատնվում այն կարևոր ռիսկերն ու բարդությունները, որոնք կարող են առաջանալ վիրահատությունից հետո, հատկապես այն դեպքերում, երբ մի քանի միջամտություն իրականացվում է միաժամանակ՝ այսպես կոչված կոմբինացված վիրահատությունների շրջանակում։

💉 Ի՞նչ է կոմբինացված պլաստիկ վիրահատությունը

Կոմբինացված պլաստիկ վիրահատություն է համարվում այն դեպքը, երբ միաժամանակ կատարվում է երկու կամ ավելի վիրահատական միջամտություն՝ ընդհանուր անզգայացմամբ, մեկ վիրահատական փուլում։ Օրինակ՝ որովայնի պլաստիկա՝ կրծքագեղձի պլաստիկայի կամ լիպոսակցիայի հետ համատեղ, դեմքի ձգում՝ բլեֆարոպլաստիկայի և պարանոցի ձգման հետ, և այլ համադրություններ։

📌Հնարավոր բարդություններ

1. Վիրահատության տևողության ավելացում. կոմբինացված միջամտությունները կարող են տևել 6-8 ժամ և ավելի։ Երկարաժամկետ անզգայացման պայմաններում ավելանում են սրտանոթային, շնչառական և այլ օրգան-համակարգերի բարդությունների առաջացման վտանգները։

2. Արյան մեծ կորուստ կամ թրոմբոզի վտանգ. միաժամանակ իրականացվող բազմաթիվ միջամտությունները կարող են բերել արյան մեծ կորստի կամ ավելացնել թրոմբոզի վտանգը։

3. Վարակման բարձր ռիսկ. վերքային մեծ մակերեսների առկայությունը դժվարացնում է խնամքը, որը նպաստում է վարակային բարդություններին։

4. Կրկնակի վիրահատությունների անհրաժեշտություն. հնարավոր են արդյունքների անհամաչափություն, ֆունկցիոնալ խանգարումներ կամ գեղագիտական ոչ բավարար արդյունքներ։ Դրանք պահանջում են նոր միջամտություններ, որոնք հաճախ ավելի բարդ ու ռիսկային են։

🔗Ռիսկերի մասին և ավելին` այստեղ 👇
https://www.moh.am/#1/8146

x Close

Like Us On Facebook